Յակուտիայում գործարարը հրացանով գնդակոծել է իր մոտ եկած շտապօգնության մեքենան. ընտանիքը բժիշկներ և ոստիկանություն է կանչել` ասելով, որ նա ոչ ադեկվատ պահվածք է ցուցաբերում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին: Քննչական կոմիտեի տվյալների համաձայն`միջադեպը տեղի է ունեցել հունվարի 21-ին Ալդան քաղաքում: Այն բանից հետո, երբ տղամարդը սկսել է «ագրեսիվ և ոչ ադեկվատ» պահել իրեն, կինն ու որդին հեռացել են` ոստիկանություն և բժիշկներ կանչելով: Բարեկամների խոսքերով` իրենք առաջին անգամ են նման պահվածք տեսել տղամարդու մոտ: Աղբյուրի հաղորդմամբ` շտապօգնության և ոստիկանության աշխատակիցների ժամանելուց հետո տղամարդը բացել է տան պատուհանը, նշան բռնել շտապօգնության ավտոմեքենայի վրա, այնուհետև մեկ անգամ կրակել օդի մեջ, ինչից հետո երեք անգամ կրակել շտապօգնության ավտոմեքենայի վրա: Դրանից հետո ոստիկաններից մեկը նախազգուշական կրակոց է արել հրաձիգի ուղղությամբ`պահանջելով վայր դնել զենքը: Տղամարդը չի արձագանքել ոստիկանի պահանջին, և վերջինս կրկնել է կրակոցը`վիրավորելով նրան ուսի և որովայնի հատվածում: Նշվում է, որ միջադեպի արդյունքում հրաձիգից բացի ոչ ոք չի տուժել: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր: Ներկա պահին քննիչներն իրականացնում են ստուգումներ հրաձգության փաստի վերաբերյալ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47