ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում կործանիչների օդաչուները և ինժեներա-տեխնիական կազմը նշել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ավիացիայի կազմավորման 21-րդ տարեդարձը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հունվարի 22-ին անցկացվել է հերթապահ հերթափոխի վարժանքը՝ այմանական հակառակորդի՝ պետական սահմանը խախտած ինքնաթիռը կասեցնելու գծով։ 1996թ. հոկտեմբերի 25-ին ՀՕՊ զորքերի գլխավոր հրամանատարի հրամանով՝ հունվարի 22-ը հայտարարվել է ՀՕՊ ավիացիայի տոն։ ՀՌՕ միավորման անձնակազմը մեծ թռիչքաժամանակ ունի։ Անձնակազմի մեծ մասը կազմում են 1-ին և 2-րդ կարգի օդաչուները։ Ներկայում երիտասարդ օդաչուները նախապատրաստվում են ստուգարքների և նորմատիվների հանձնմանը՝ 3-րդ կարգ ստանալու համար։ Կործանիչ ավիացիայի սպառազինության մեջ գտնվող ՄիԳ-29 ինքնաթիռները պաշտպանում են Ռուսաստանի հարավային սահմանները Անդրկովկասում և ընդունակ են կասեցնել թևավոր հրթիռներ կրող ինքնաթիռները մինչև հրթիռների արձակման գոտի հասնելը։ Գյումրիում տեղակայված է ՌԴ 102-րդ ռազմական բազան, որը հերթապահում է ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։ ՌԴ-ն և Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին երկարաձգել են բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողությունը մինչև 2044 թվականը։ Արձանագրությունը նախատեսում է նաև ընդլայնել բազայի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը։ Այն համալրված է ԶՌԿ Ս-300Բ, Բուկ-Մ1-2 համակարգերով, ՄիԳ-29 կործանիչներով, Մի-8ՄՏ ռազմա-տրանսպորտային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռներով։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47