Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, ուսումնասիրվել են վարչական շրջանների ենթակայությամբ գործող հիմնադրամներն ու արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ դրանց գործունեությունը դադարեցնելու և լուծարման գործընթաց սկսելու ուղղությամբ։ Մասնավորապես, Արաբկիր, Դավթաշեն և Կենտրոն նախկին թաղային համայնքների կողմից ստեղծված հիմնադրամները լուծարելու նպատակով, համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջի, համապատասխան դիմումները ներկայացվել են դատարան: Նաև զեկուցվել է, որ դադարեցվել է մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում գործող այլ հիմնադրամների գործունեությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գործընթացն օրենքով սահմանված կարգով կազմակերպելու և ավարտելու նպատակով: «Խստորեն հետևեք, որպեսզի այդ հիմնադրամների լուծարման գործընթացներն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հասցվեն ավարտին: Սրան զուգահեռ, նաև քայլեր ձեռնարկեք վարչական շրջանների աշխատակազմերի շենքերում գործունեություն ծավալող այլ կազմակերպությունների կամ անհատների կողմից ստեղծված հիմնադրամների գործունեությունը այդ շենքերում դադարեցնելու ուղղությամբ: Թող իրենց գործունեությունը շարունակեն այլ վայրում և ոչ թե վարչական շրջանների աշխատակազմերի շենքերում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարականի, համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ստեղծման ուղղղությամբ տարվող աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ արդեն պատրաստ է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2017թ. ցանկը, որի հաստատման մասին որոշման նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու առաջիկա նիստին։
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47