Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով նախորդ շաբաթ հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից շարունակվել են անակնկալ ստուգայցերը: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության 25 մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ վերահսկողությունը՝ բացառելով պայմանագրային պարտավորությունների խախտման որևէ դեպք: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 57 վարչական արձանագրություն: Շարունակվում է հսկողությունը նաև ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման, ինչպես նաև մայթերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը և ՃՈ հետ համատեղ իրականացնել վնասված ճանապարհային նշանների վերականգնման և նորերով կահավորման աշխատանքները: Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի արձանագրման և կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև այս ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքների ընթացքի մասին: Հանձնարարվել է շարունակել խստացված վերահսկողությունը բոլոր ուղղություններով: Աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, բնապահպանության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում գույքագրել ձմռան ընթացքում վերոնշյալ ոլորտներում արձանագրված վնասներն ու հետագայում միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ: Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ս.թ. հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները, ինչպես նաև փետրվարի 11-ին՝ Սուրբ Սարգիս և փետրվարի 26-ին՝ Բուն Բարեկենդան եկեղեցական տոները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56