Արարատի մարզի Երասխավան գյուղի սկզբնամասում, ձորակի լանջին հունվարի 13-ին մահացած հայտնաբերված 26-ամյա Քրիստինե Արզումանյանի սպանության մեջ մեղադրվող վարորդը աղջկա սպանության դեպքի օրը գումարի հետ կապված վեճ է ունեցել նրա հետ։
Tert.am-ի տեղեկություններով՝ գործի նախաքննությամբ արդեն պարզվել է, որ տաքսու վարորդ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի 43-ամյա բնակիչ Գարեգին Եղիազարյանը աղջկան պետք է վիճակախաղի գումար փոխանցեր, սակայն ծախսել էր այն, ինչից էլ առաջացել էր վեճը:
Նշենք, որ դեպքի հետ կապված ի սկզբանե վարկած էր շրջանառվում այն մասին, որ վարորդն աղջկան պարտք է եղել 500 հազար դրամ գումար:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել էր, որ սպանվածը ճանաչել էր նրան և հաճախակի օգտվել նրա ծառայություններից։ Բացի դրանից՝ մի քանի այլ անձանց հետ խաղացել են վիճակախաղ և դեպքի օրը տուժողը պետք է ստանար վիճակախաղի գումարը՝ 500.000 դրամ։
Դեկտեմբերի 27-ի երեկոյան աղջիկը խնդրել է ուղևորվել Սիսիան և վարորդը համաձայնել է կատարել փոխադրումը։ Ճանապարհին վիճակախաղի գումարի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վարորդը հարվածել է աղջկան, ապա նաև ձեռքերով սեղմել նրա պարանոցը, որի հետևանքով վերջինս մահացել է։ Վարորդն այնուհետ աղջկա դիակը նետել է ձորակը։
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47