ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գիդո Ռայմոնդիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանից նշանակված դատավոր Արմեն Հարությունյանը եւ դատարանի քարտուղար Ռոդրիկ Լիդելը: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության եւ Եվրոպական դատարանի համագործակցությանն առնչվող հարցեր:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրոպական դատարանում գործերի քննությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ ներգրավվելու իրավական մեխանիզմին: Եվրոպական դատարանի նախագահը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի այս նախաձեռնությունը՝ նշելով, որ դա կլինի միջազգային լավագույն փորձ եւ ավելի կնպաստի Եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Եվրոպական դատարանի նախագահը կարեւորել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած նոր գործընթացը՝ կապված դատարանի վճիռների կատարման հետ: Կողմերը քննարկել են այս մեխանիզմի գործադրման մանրամասները:
Եվրոպական դատարանի նախագահը կարեւորել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես դատարանի ad-hoc դատավորի դերը: Քննարկվել է նաեւ օմբուդսմանի՝ իրավունքների խախտում հայտնաբերելու մասին որոշումների նոր ձեւը, որը հիմնված է Եվրոպական դատարանի կողմից կիրառվող սկզբունքների վրա:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապահովել շարունակական համագործակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պահանջների կատարման եւ առհասարակ հետամուտ լինել մարդու իրավունքների պաշտպանության գործում:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47