Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները 2016 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճ են գրանցել՝ կազմելով 367 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ`վկայակոչելով Վրաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալները:
Ըստ գրառման` Վրաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները զգալի նվազել են՝ 2015 թվականին գրանցած 783 մլն դոլարի փոխարեն 2016-ին գրանցելով ընդամենը 648 մլն:
Վրաստանի 2016 թվականի ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում առաջին տեղում է հայտնվել Կանադան, որը վերջին տարիներին այդ դիրքն անսասան պահող Թուրքիային շրջանցել է ավելի քան 300 մլն դոլար շրջանառությամբ: Երկրորդ հորիզոնականում հայտնված Թուրքիան, սակայն, 2015թ. համեմատ բարելավել է Վրաստանի հետ կատարված արտաքին առևտրաշրջանառության ծավալների ցուցանիշները՝ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելով մոտ 8 մլն-ով:
Վերոնշյալ սանդղակում ցուցանիշները բարելավել է նաև Ռուսաստանը՝ 881 մլն տարեկան շրջանառությամբ դառնալով Վրաստանի երրորդ ամենախոշոր առևտրային գործընկերը:
Ինչ վերաբերում է Կանադայի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճին, ապա տվյալ հանգամանքն, ըստ վրացագետի գրառման, պայմանավորված է Վրաստանի առողջապահության նախարարության՝ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող C հեպատիտի դեմ պայքարի ծրագրին, որի արդյունքում Կանադայից Վրաստան է ներմուծվել շուրջ 1.8 մլրդ դոլարի համապատասխան դեղորայք:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հետազոտություն իրականացված երկրների ցանկում, որտեղ C հեպատիտով վարակված մարդկանց թվաքանակը բնակչության շրջանում մեծ տոկոս է կազմում, Վրաստանը հայտնվել է անբարենպաստ երկրների ցանկի վատագույն եռյակում»,- նշված է Ալիկ Էրոյանցի ֆեյսբուքյան գրառման մեջ:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55