Պոլսահայ լրագրող, Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններից հետո Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնից ազատված Էթյեն Մահչուփյանը թուրքական Karar.com կայքի իր սյունակում Թուրքիայի կրթական համակարգի բացերին վերաբերող հոդված է հրապարակել։ Հոդվածում որպես դրական օրինակ նա մատնանշել է Հայաստանի փորձը մի շարք կրթական ծրագրերի իրականացման հարցում:
Մահչուփյանը, մասնավորապես, նշել է, որ Թուրքիան կարիք ունի ստեղծագործական կրթական համակարգի և օրինակ բերել Հայաստանում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ինչպես նաև UWC միջազգային քոլեջը: Նա շեշտել է, որ կենտրոնի և քոլեջի սաների նախագծերն աջակցություն են վայելում նախագծերի ղեկավարների կողմից և դուրս բերվում միջազգային ասպարեզ:
«Մեր օրերում ամենաշատ խոչընդոտներով շրջապատված երկրներից մեկի` Հայաստանի փորձն այս տեսանկյունից հետաքրքրական օրինակ է: Իր շուրջ գրեթե ոչ մի վստահելի բարեկամ չունեցող, ոչ կայուն տնտեսությամբ, Ռուսաստանից ահռելի կախում ունեցող, օր օրի նոսրացող բնակչությամբ, ժողովրդավարության մշակույթի մեջ շատ բացթողումներ ունեցող մի հասարակություն... Մինչդեռ աշխարհում գոյություն ունեցող 16 UWC քոլեջներից մեկը հենց Հայաստանի Դիլիջան քաղաքում է», - գրել է Մահչուփյանը:
Նա նշել է, որ Թուրքիայի կրթական համակարգը նման արդյունք չի տալու, քանի դեռ Աթաթուրքի կիսանդրիներով և ազգային օրհներգերով առանձնացող ազգայնական կրթական համակարգը վախենում է իր տեղը զիջել ստեղծարար կրթությանը:
14:56
14:37
11:29
10:42
10:22
09:56
09:45
09:34
09:17
09:03
23:02
19:48
18:47
18:35
18:09
16:27
16:13
15:58
15:43
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02