ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը եռամսյա ժամկետում մշակելու է և նախարարի հաստատմանն է ներկայացնելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման պայմանները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանձնաժողովը ղեկավարում է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
«Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման նախաձեռնության վերաբերյալ նախարարությունը անցած տարեվերջին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է մրցույթի անցկացման գործընթացներում ողջ հայությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին: Այս մրցույթի անցկացումը հնարավորության է տալու Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու տարվա լավագույն հայ մարզիկին:
«Կանոնակարգի մշակման նպատակով անցկացվելու են քննարկումներ՝ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների և մասնագետների հետ: Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի և այն իրագործելու համար համախմբել համայն մարզասեր հայությանը, ի մի բերել բոլոր կարծիքները»,- նշել է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Միևնույն ժամանակ նախարարությունը շարունակելու է մրցաշրջանի ընթացքում մարզական բարձր ցուցանիշների հասած հայ մարզիկներին խրախուսել՝ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44