Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը միանա Գագիկ Ծառուկյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ անդամ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ պատրաստվում է լքել ՀՀԿ-ն:Նա նշել է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես կգա վաղը: Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն անակնկալի է բերել կուսակիցներին, որոնք խուսափում են պատասխանել հեռախոսազանգերին:
Պարոն Հարությունյան, Հանրապետական կուսակցության առանցքային ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանը լքում է կուսակցությունը, ինչպե՞ս եք վերաբերվում նրա որոշմանը:
Շատ ցավով եմ վերաբերում, շատ զարմացած եմ, չէի սպասում, որ նման բան կանի, որովհետեւ, իրոք, Հովիկը Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկն է եւ ցավալի է, որ մեր շարքերից հեռանում է:
Ըստ երեւույթին ինքը կբացատրի, պարզ ասած, էնքան անսպասելի է, որ չեմ կողմնորոշվում` ինչ ասել, ինչու է նման քայլի դիմել:
Հնարավո՞ր է` Հովիկ Աբրահամյանին հետեւեն այլ կուսակցականներ:
Չեմ կարծում, որ նման բան լինի, որ շատերը դուրս կգան կուսակցությունից: Չեմ կարծում, որ կան դաշինքներ, որոնք կարող են ընտրություններում հաղթել Հանրապետականին, հետեւաբար, ես էդ կարծիքը պահպանում եմ եւ ասում` առնետավազք չի լինելու Հանրապետական կուսակցությունից գոնե առայժմ:
Կարծում եք, որ Հովիկ Աբրահամյանը կհանգրվանի ոչ իշխանական, ընդդիմադիր ճակատո՞ւմ:
Որ Հովիկ Աբրահամյանը կշարունակի մնալ քաղաքականության մեջ, կասկած չունեմ: Հաշվի առնելով նրա քաղաքական փորձը, նրա մասնակցությունը մի շարք պաշտոններում` չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանը դուրս կգա քաղաքականությունից, բայց թե ինչ ձեւաչափով կմասնակցի գործընթացներին, չեմ կարող ասել:
Հովիկ Աբրահամյանը համարվում էր կուսակցությանը քվե բերող ուժերից մեկը. ընտրություններից առաջ նրա հեռացումը մտահոգիչ չէ՞:
Կուսակցության ձայները կապել միայն Հովիկ Աբրահամյանի հետ, սխալ է…
Հովիկ Աբրահամյանը նեղացե՞լ է իշխանություններից:
Գիտեք, դա անձի խնդիր է, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, առաջիկայում կերեւա իր ելույթներից:
Ի՞նչ եք կարծում՝ Հովիկ Աբրահամյանը կմիանա Գագիկ Ծառուկյանին:
Չի բացառվում: Պիտի միանա ինչ-որ քաղաքական գործընթացի, թե ինչ կլինի, դժվար է հիմա ասել: Բայց որ երիտասարդ ակտիվ եռանդով լեցուն մարդ է, ո՞նց կարող է գնա իրենց տանը նստի:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03