Նախօրեին ԼՂՀ ոստիկանությունում ամփոփվել է քրեական հետախուզության վարչության 2016թ.-ի օպերատիվ-ծառայողական գործունեությունը։
ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` խորհրդակցությունը, որին մասնակցում էին քրեական հետախուզության վարչության անձնակազմը, ղեկավարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։
Հիմնական զեկույցով հանդես է եկել քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Միրզոյանը։
Հաշվետու ժամանակաշրջանում քրեական հետախուզության վարչության կողմից բացահայտվել է 164 հանցագործություն։ Հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 2016թ. կազմել է 96.4%՝ ընդդեմ 2015թ. 91.8%-ի։
Քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 50 միավոր զենք և զգալի քանակությամբ զինամթերք։ Քննարկվել է քաղաքացիների կողմից ներկայացված 55 դիմում-բողոք և բոլորի վերաբերյալ ընդունվել համապատասխան որոշումներ։
ԼՂՀ ոստիկանության պետը, ըստ ոլորտների վերլուծելով ընդհանուր հանցագործությունների շարժը, պահանջեց մինչև 2017թ. 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփումը նպատակային միջոցներ ձեռնարկել չբացահայտված բոլոր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։
«Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ հանրապետությունում անբացահայտ հանցագործություն չի կարող լինել, դրանք բացասական շղարշ են նետում ընդհանուր ոստիկանության գործունեության վրա և խաթարում ոստիկանության հանդեպ հասարակության վերաբերմունքին, մենք պարտավոր ենք ապահովել լիարժեք հասարակական անվտանգություն, պետության և հասարակության սեփականության ամբողջական պաշտպանում հանցավոր ոտնձգություններից», – նշեց ոստիկանության պետը։
«Լավ» գնահատականի արժանացնելով ոստիկանության քրեական հետախուզության վարչության 2016թ. օպերատիվ ծառայողական գործունեությունը՝ ոստիկանության պետը պահանջեց նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման հետ մեկտեղ ակտիվացնել անհայտ կորած անձանց հայտնաբերման և անչափահասների շրջանում իրականացվող դաստիարակչական աշխատանքներն ու խստագույն միջոցներ ձեռնարկել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02