ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Հայկ Վ.-ն, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին, կատարել է սուտ մատնություն:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հայկ Վ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ քննիչի կանչով ներկայացել է հարցաքննության, վերջինս իրեն 9 ժամ շարունակ ապօրինի ազատությունից զրկել է` պահելով հիշյալ քննչական վարչությունում, իսկ հարցաքննությունը տևել է ընդամենը 1 ժամ:
Բացի այդ, հարցաքննության արձանագրության տակ թեև ինքը ստորագրել է, սակայն քննիչին տեղեկացրել է, որ գրել-կարդալ չգիտի, իսկ հետագայում պարզել է, որ քննիչն իր տված ցուցմունքում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Հայկ Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգովստուգվել են վերջինիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Մասնավորապես` կատարված մի շարք քննչական գործողությունների արդյունքում հերքվել են Հայկ Վ.-ի կողմից մատնանշված՝ իրեն տևական ժամանակ՝ շուրջ9 ժամ ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տվյալները: Կատարված քննությամբ հերքվել են նաև Հայկ Վ.-ի հաղորդման մեջ նշված` քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու վերաբերյալ տվյալները:
Այս կերպ՝ Հայկ Վ.-ն քննիչ Վ.Հովհաննիսյանին անհիմն մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցագործության մեջ, այն է՝ քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը` ապօրինի ազատությունից զրկելու եղանակով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել քննիչ Վ. Հովհաննիսյանի կողմից հանցագործություն կատարելուհանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Հայկ Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47