Մայիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել արդյունաբերության ոլորտի հասարակական կազմակերպությունների և ոլորտային միությունների ներկայացուցիչների հետ:
Ծավալվել է արդյունավետ քննարկում ոլորտի զարգացման ուղղությամբ, մասնավորապես, մտքեր են փոխանակվել մեքենաշինական և սարքաշինական ոլորտների արտադրական հնարավորությունների վերլուծության, օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ համատեղ արտադրությունների ստեղծման, մասնագետների ուսուցման և վերապատրաստման հարցերի շուրջ:
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են առաջարկություններ Ռուսաստանի Դաշնության մեքենաշինական ընկերությունների հետ կոոպերացիայի զարգացման ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել եռօրյա ժամկետում աշխատանքային խումբ ձևավորելու մասին, որը կմշակի առաջարկություններ արդյունաբերական ձեռնարկությունների մոնիտորինգի անցկացման և առկա ներուժի գնահատման վերաբերյալ:
Էկոնոմիկայի նախարարը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է արդյունաբերության զարգացման հայեցակարգի վերանայման անհարժեշտության մասին, նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ տարվում են:
Հանդիպման ավարտին, մասնավոր հատվածի կողմից բարձրացված հարցերին արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով, ձեռք է բերվել պայմանավորվածություն` նման ձևաչափով հանդիպումներն իրականացնել պարբերաբար:
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03