ԱԱՀ վճարողների շրջանառու միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներդրել է ԱԱՀ-ի վճարման կարգում փոփոխություն, ըստ որի, ՀՀ բոլոր ավելացված արժեքի հարկ վճարողներն ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարում են հաշվառման հաշվեգրման մեթոդով` անկախ իրենց մատակարարներին վճարելու հանգամանքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ ԱԱՀ վճարողները կարող են իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց հաշվարկված ԱԱՀ-ի գումարից նվազեցնել իրենց մատակարարների հարկային հաշիվներում ԱԱՀ-ի գումարը, ինչը բավարար է բյուջե վճարման ենթական հարկը պակասեցնելու համար: Այն կատարելու համար չի պահանջվում մատակարարներին կատարել վճարումներ: «Ակնհայտ է, որ սա հնարավորություն է տնտեսավարող սուբյեկտներին ժամանակային առումով խնայել համապատասխան ֆինանսական միջոցներ և դրանք ուղղել իրենց տնտեսական գործունեության զարգացմանը»,- ասել է Վախթանգ Միրումյանը: Նա նաև նշել է, որ նախկինում ԱԱՀ վճարողները ինչ-ինչ պատճառներով ֆինանսական խնդիրներ ունին և չէին կարողանում ժամանակի կոնկրետ պահին իրենց մատակարարներին կատարել համապատասխան վճարումներ, ինչը նշանակում է, որ իրենց ԱԱՀ-ի գումարը ավելանում էր և արդյունքում կարող էր ավելի խորացնել տնտեսավարողների ֆինանսական դժվարությունները: Իսկ 2017 թվականի հունվարի 1-ից ՀՀ բոլոր ավելացված արժեքի հարկ վճարողներն իրենց կողմից ԱԱՀ-ի հաշվարկման նպատակով այլևս հաշվի չեն առնելու իրենց մատակարարներին վճարումներ կատարելու հանգամանքը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47