Հայաստանում կոռուպցիան այնպիսի մակարդակի վրա է, որ ռեսուրսներ չունենալու պայմաններում իրականում լուրջ մարտահրավեր է դարձել, որը կարող է հանգեցնել պետականության կորուստի : Այս մասին մայիսի 13-ին ասել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Օկտանյանը «Կառավարություն- քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում :
Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նա նշեց, որ վարչապետի երեկվա ելույթը երկակի տպավորություն է թողել: «Մի կողմից, ըստ երեւույթին կա այն գիտակցումը, որ եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը, ու ապրիլյան պատերազմը ցույց տվեց դա: Միաժամանակ ես չհասկացա, թե որն էր այդ մասին հայտարարելու անհրաժեշտությունը: Այդ ամենը մի տեսակ ցուցադրական տպավորություն թողեց»,- նշեց Օկտանյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ այս հայտարարությունները նորից թղթի վրա կմնան : «Սա շատ դժվար քայլ է այն տեսակետից, որ այս հարցում լրջագույն քաղաքական կամք է պետք»,- հավելեց ՀԿ-ի ղեկավարը :
Անդրադառնալով մյուս երկրների փորձին՝ նա նկատեց, որ որոշ երկրներում որոշակի պահի սկսել են գիտակցել, որ այդպես շարունակել չի կարելի ու կոռուպցիայի այդ նույն կնքահայրերը սկսել են իրականացնել համապատասխան փոփոխություններ «Ես առաջնորդվում եմ որոշակի քայլերով ու չեմ տեսնում այդ քայլերը Ես միշտ նշել եմ, որ Հայաստանի դեպքում կոռուպցիայի հիմքում, արմատներում մենաշնորհներն են, որոնցից էլ բխում է նաեւ քաղաքական դաշտի մոնոպոլիզացիան: Սա քաղաքական ու բիզնես վերնախավերի միաձուլում է ու իշխանության տարբեր ճյուղերի միջեւ հավասարակշռության բացակայություն»,- նկատեց Վարուժան Օկտանյանը՝ հավելելով, որ մեծ հույսեր չի կապում վարչապետի հայտարարության հետ:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58