Դեղերի մասին օրենքում բոլոր խստացումները բխում են հիվանդների եւ հասարակության շահերից։ Այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ինքնաբուժությունը շատ դեպքերում կարող է վտանգավոր լինել։ Իհարկե, կան դեղեր, որոնք կարելի է ընդունել սեփական նախաձեռնությամբ, բայց կան եւ այնպիսինները, որոնք պետք է նշանակի միայն բժիշկը, դրանք ինքնուրույն ընդունելը կարող է հիվանդի համար շատ վտանգավոր լինել։ Եթե նման դեղերը վաճառեն միայն բժշկի նշանակմամբ, մարդիկ կսկսեն քիչ զբաղվել ինքնաբուժությամբ եւ չեն վնասի սեփական առողջությանը։
Իհարկե, բժշկի այցելությունը կարող է ծախսեր պահանջել, բայց Արմեն Պողոսյանը հիշեցրեց, որ պոլիկլինիկաներում բժիշկների խորհրդատվությունն անվճար է։
Արմեն Պողոսյանի խոսքով՝ սկզբնական շրջանում կարող են տեխնիկական խնդիրներ առաջանալ՝ կապված դեղատոմսեր ստանալու հետ։ Մասնավորապես, քրոնիկ հիվանդություններով հիվանդները դեղատոմսը կարող են ստանալ 6-12 ամսվա համար, եւ այն ամեն անգամ դեղատանը պետք կլինի ցույց տալ։ Թե ինչպես կլուծվեն այդ տեխնիկական հարցերը, դեռեւս հայտնի չէ, հնարավոր է, հիվանդները դեղատոմսերը պատճենեն եւ իրենց մոտ պահեն։
Ամեն դեպքում, Արմեն Պողոսյանի կարծիքով չնայած հնարավոր դժվարություններին, բոլոր խստացումներն այդ ոլորտում բխում են հիվանդների շահերից։ Եթե դեղերը վաճառվեն միայն բժշկի դեղատոմսով, հիվանդներին ավելի լավ պաշտպանված կլինեն ինքնաբուժության եւ դեղերի սխալ կիրառման հետեւանքներից։
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34