Մոսկվայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը Մոսկվայում համագործակցության հուշագիր են ստորագրել, որը միտված է արդյունաբերության և առևտրի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցության խորացմանը։
Այս հուշագրով կողմերը կաշխատեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրի ծավալների ավելացման և կառուցվածքի կատարելագործման, փոխադարձ առևտրում ավանդական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և նորարարական արտադրանքի մասնաբաժնի ավելացման և դիվերսիֆիկացիայի ուղղությամբ միջոցառումների մշակման ուղղությամբ։ Նախարարների ստորագրած փաստաթղթով կստեղծվի աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտների միջև համագործակցության ընդլայնման և խորացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով։
Նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մակսիմ Օրեշկինի կողմից մեկ այլ փաստաթուղթ է ստորագրվել «Միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ. Ծրագրի» վերաբերյալ։ Այս ծրագրով նախատեսվում է.
միջտարածաշրջանային ծրագրերի և համատեղ նախագծերի իրականացում, որոնք ունեն առաջնային կարևորություն երկու պետությունների տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից, այդ թվում նաև առողջապահական, կրթական, գիտական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում,
համատեղ մրցունակ ձեռնարկությունների ստեղծում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության վարչատարածքային կազմավորումների և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև համագործակցության առաջնային ոլորտներում բարձր տեխնոլոգիական ապրանքների թողարկում,
փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում համատեղ նախագծերի իրականացում,
տեղեկատվական և այլ փոխգործակցության համակարգերի գործարկում,
արդյունավետ փոխգործակցության իրականացում զբաղվածության և աշխատանքային միգրացիայի, տարածքային պլանավորման, մրցակցային քաղաքականության, ազգամիջյան քաղաքականության, մշակույթի, գիտության և կրթության, ԶԼՄ-ների, գրահրատարակչության և այլ ոլորտներում։
Ստորագրված փաստաթղթով կողմերը պայմանավորվել են իրականցնել մի շարք այլ քայլեր, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իշխանության մարմինների միջոցով` համաձայն սահմանված Ծրագրի միջոցառումների պլանի։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47