Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հունվարի 24-ին Ֆոկշան քաղաքում մասնակցեց Միավորման օրվա 158-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ֆոկշանի քաղաքապետ Քրիստի Միսաիլյայի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Բերդ համայնքի հետ համագործակցության խորացման, մասնավորապես՝ եղբայրացման պայմանագրի ամբողջացման և հումանիտար ու մշակութային բնագավառներում տարբեր ծրագրերի խթանման հետ կապված հարցեր:
Այնուհետև, Հայաստանի դեսպանը Ֆոկշանի քաղաքապետի հետ մասնակցեց համատեղ մամուլի ասուլիսին, որին ներկա էին նաև Ֆոկշանի հետ եղբայրացած քաղաքների պատվիրակություններ՝ Հոլանդիայից, Սերբիայից, Լիտվայից և Մոլդովայից:
Ընդգծելով իշխանապետությունների միավորման առանցքային դերը ռումին ժողովրդի պատմության մեջ՝ դեսպան Գասպարյանն առանձնահատուկ հպարտությամբ նշեց, որ եղբայրական ռումին ժողովրդի հետ միասին, հայ ժողովրդի զավակները նույնպես իրենց ներդրումն են ունեցել այդ փառավոր պատմության կերտման գործում, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և Ռումինիայի տասնյակ քաղաքների և մարզերի միջև ստեղծվել է համագործակցության լայն դաշտ:
Հայաստանի դեսպանն օտարերկրյա պատվիրակությունների հետ այցելեց Ֆոկշանի քաղաքային թատրոն և Միավորման թանգարան, իսկ այնուհետև, Միավորման հրապարակում մասնակցեց տոնական թատերականացված հանդիսություններին և զորահանդեսին, որին ներկա էին Ռումինիայի կառավարության անդամներ, դեսպաններ, տեղական իշխանությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ:
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02