ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի սկզբին մեկնարկած փոսային նորոգման աշխատանքների մոտ 98%-ն արդեն ավարտված է: Անձրևային եղանակի պատճառով աշխատանքները ձգձգվում են միայն Գորիս-Կապան և Դիլիջան-Վանաձոր ճանապարհահատվածներում:
Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհը սպասարկում են երկու կազմակերպություններ: 42 կմ երկարություն ունեցող ճանապարհի 10,5-34,2կմ հատվածը սպասարկում է «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Բարենպաստ եղանակի դեպքում ընկերության աշխատակիցներն այս ճանապարհահատվածում օրական իրականացնում են մոտ 400 քմ փոսային նորոգման աշխատանքներ։
«Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ Վլադիմիր Սահակյանի խոսքով՝ այս պահի դրությամբ՝ գործի մոտ 95%-ն արդեն ավարտված է. «Կատարվել են մոտ 4000 քմ փոսային նորոգման աշխատանքներ: Ձեռնարկությունը ապահովված է բոլոր անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներով, խանգարող միակ հանգամանքը անձրևներն են»:
Վանաձոր-Դիլիջան ճանապարհի հաջորդ՝ 34,2-42 կմ հատվածի սպասարկման աշխատանքներն իրականացնում են «Հաղարծին» ՓԲ ընկերության աշխատակիցները: Այստեղ աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտված է, մնում է նորոգել մոտ 500 քմ ճանապարհահատված։
Ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Վասիլյանը նշել է, որ բարենպաստ եղանակի դեպքում՝ շաբաթվա վերջում գործը կավարտեն. «Ընկերության տեխնիկական պարկը հագեցված է։ Փոսային նորոգումների աշխատանքները ժամանակին, որակով ավարտելու համար անհրաժեշտ բոլոր տեխնիկան ունենք»։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները հսկում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը:
Զուգահեռ ավարտին են մոտենում նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները: Դրանց ավարտից հետո ճանապարհաշինարարները կիրականացնեն կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման և ճանապարհային նշանները թարմացնելու աշխատանքները:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից։
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
09:33
09:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02