ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունվարի 25-ին ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) փոխնախագահ, Կովկասի, Միջին Ասիայի, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի հարցերով տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը:
Այս մասին slaq.am-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։
Հանդիպման նպատակն էր քննարկել «Վանաձորի կոշտ կենցաղային աղբի կառավարման» ծրագիրը: Տիկին Վիտտը գոհունակությամբ է նշել, որ նախորդ տարի Հայաստան այցելած KF W բանկի առաքելությունն իրականացրել է ծրագրի դրական գնահատում, և նախարարին խնդրել է ներկայացնել վերջերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը:
Նախարար Լոքյանն ընդգծել է, որ փաստաթղթի ընդունմանը նախորդել է ակտիվ քննարկումների փուլ բնապահպանական կառույցների, մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչներ հետ:
Փաստաթղթի մշակման գործում նախարարը կարևորել է նաև եվրոպացի փորձագետների խորհրդատվությունն ու տեխնիկական օժանդակությունը, ինչը, նրա խոսքով, թույլ կտա հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Վանաձորում աղբահանության ծրագրի իրականացմանն ուղղված մեխանիզմների ներդրման հարցը: Բանկը պատրաստակամություն է հայտնել ծրագրի իրականացման և տեխնիկական աջակցության համար ապահովել փորձագետների ներգրավումը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47