ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017թ.-ի հունվարի 26-ին Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամաններով ծառայությունում կատարվել են կադրային նոր նշանակումներ.
Արդարադատության մայոր Էդգար Հայկի Պողոսյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ` ազատվելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից:
Արդարադատության գնդապետ Աշոտ Սուրիկի Հակոբյանը նշանակվել է Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ` ազատվելով Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:
Արդարադատության մայոր Գարեգին Վլադիմիրի Բեգոյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ` ազատվելով Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից:
Արդարադատության գնդապետ Արտակ Վահրամի Թադևոսյանն ու արդարադատության կապիտան Զավեն Գևորգի Թադևոսյանը նշանակվել են Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ` ազատվելով համապատասխանաբար Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի և Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոններից:
Արդարադատության մայոր Սմբատ Ատոմի Մխիթարյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ` ազատվելով նույն վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնից: