ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել խորհրդի նիստում և ներկայացրեց հիմնական թեզերը:
«Առաջին՝ ՀՀԿ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է, որ մեզ համար կենսական անհրաժեշտություն է 2017թ-ի ապրիլի ԱԺ ընտրությունների ժողովրդավարական բնույթը»,-ասաց նա և փոխանցեց, որ անելու են ամեն ինչ որպես իշխող քաղաքական ուժ, որ ԱԺ առաջիկա ընտրությունները լինեն Ընտրական օրենսգրքին համապատասխան և համապատասխանեն ժողովրդավարության միջազգային չափանիշերին:
«Մենք ընդդիմության մեր գործընկերների հետ հասել ենք քաղաքական կոնսոլիդացիայի, պատմական ձեռքբերում էր»,- ասաց նա:
Շարմազանովն անդրադարձավ երկրորդ կետին. «Վերահաստատում ենք, որ ՀՀԿ-ն է հայաստանյան ներքաղաքական օրակարգի հիմնական ձևավորող ուժը։ Ում դուրը գա, ումը չէ՝ փաստը սա է, ՀՀԿ-ն է քաղաքական գործընթացների առաջամարտիկը և մնում է փոփոխությունների ու բարեփոխումների տանող ուժը»:
Շարմազանովը նշեց, որ տեսնելով որոշ գործընկների ու տարբեր կուսակցությունների դժգոհությունը առաջիկա ընտրությունների օրվա հետ կապված, իրենք պատրաստ են փոխել այն. «Եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, որ երեք, չորս կամ հինգ օրով հետաձգենք ընտրության օրը, որը համընկնում է ապրիլի 2-ի հետ, ապա ՀՀԿ-ն որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում, պատրաստ ենք բոլոր ուժերի հետ քննարկելու այս հարցը»,-ասաց նա:
Շարմազանովը շարունակեց և նշեց, որ իրենք ողջունում են տարբեր դաշինքների ձևավորումը և պատրաստ են մրցակցել:
«Հաջորդը՝ Ծառուկյանի մասով. որ ասում են ՀՀԿ-ի պրոյեկտն է, նման բան չկա և չի կարող լինել»,-ասաց նա, ապա խոսեց ՀՀԿ-ից սպասվող արտահոսքի մասին:
«Հաջորդը ՀՀԿ-ից սպասվող արտահոսքի մասին անհեթեթությունն է, ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է և կարող են 3-4 հոգի էլ դուրս գալ, բայց վերջին երկու ամսվա ընթացում ՀՀԿ-ին անդամագրվել է 11 հազար քաղաքացի, և ոչ թե 7 000»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է անձերի հետ կապված քաղաքական գնահատականներին, ապա նշեց, որ ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն է, որի նպատակը ոչ թե այս կամ այն անձին պաշտոն տրամադրելն է, այլ գաղափարը կյանքի կոչելը։
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58