Հովիկ Աբրահամյանի որոշումն է եղել դուրս գալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իրավունք ունի մնալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում կամ չմնալ: Դրանից թուլացա՞վ ՀՀԿ-ն, իհարկե ոչ, Հանրապետականն ավելի վճռակա՞ն է, կարծում եմ` այո»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքով` ինքն ընթերցել է նախկին վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, սակայն այնտեղ քաղաքական դրդապատճառ չի գտել: ՀՀԿ մամուլի խոսնակը կարծում է, որ քաղաքական գործիչը պետք է առաջնորդվի քաղաքական հիմնավորումներով, որը, սակայն, ինքը Աբրահամյանի գրառման մեջ չի տեսել:
Հարցին` սպասելի էր իր համար Հովիկ Աբրահամյանի նման քայլը, Շարմազանովը չցանկացավ այդ մասին խոսել, այլ խոսեց փիլիսոփայությունից. «Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, քաղաքականությունը հնարավորի արվեստ է եւ քաղաքականության մեջ ոչինչ չպետք է բացառել, ամեն ինչ հնարավոր է: Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում այդ մասին գրել է, դուք հետագայում կարող եք ձեր հարցերն ուղղել նրան: Բոլոր այն անձինք, սկսած ինձնից, որոնք գալիս են քաղաքականություն, որ պաշտոն ստանան, վայելք լինի, պետք է այլ կուսակցություն ընտրեն, ՀՀԿ-ի համար անձեր չկան, կա քաղաքական թիմ, ծրագիր, գաղափարախոսություն եւ թիմը կորոշի` ով որտեղ կլինի: Օրինակ, ֆուտբոլի ժամանակ կա գլխավոր մարզիչ, բոլոր 11-ն էլ ասենք` ուզում են խաղալ կենտրոնական հարձակվողի դերում, բայց եթե բոլորը կենտրոնական հարձակվող լինեն, դարպասդ բաց է մնում եւ դու 10:0 պարտվում ես, այսինքն պետք է լինի մարզիչ կամ առաջնորդ, որը պետք է ընտրի ում ծառայությունները, հնարավորությունները որտեղ օգտագործի»:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18