Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին իր մասնակցությանը:
«Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ես Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն խորհրդի անդամ եմ և ընտրությունների քարոզարշավին այն ծավալով եմ մասնակցելու, որով կուսակցությունը նպատակահարմար կգտնի»,-ասաց նա և նշեց, որ ինտեսիվ քննարկումերի մեջ են:
Նախարարը վստահեցրեց, որ անելու է ամեն ինչ, որ իր մասնակցության առումով օրենքի տառը և ոգին չխաթարվի։
Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակին, նա ասաց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է իր կուսակցությունից առաջ ընկնել ցուցակը հրապարակելու առումով: Կուսակցությունը կհրապարակի ցուցակը, և որևէ մեծ ինտրիգ, կարծում եմ, չկա»,-ասաց նա և նշեց, որ իր պաշտոնավորման ժամանակ կուսակցական աշխատանքով զբաղվել է համագումարի օրը և հինգշաբթի օրերին ԳՄ նիստերի ընթացքում, իսկ մնացած ժամանակը կազմել է աշխատանքը Պաշտպանության նախարարությունում:
Ինչ վերաբերում է հետագա պաշտոնավորման հնարավորությանը և վարչապետ դառնալու ցանկությանը, նախարարն ասաց. «Ես համարում եմ ՊՆ-ի աշխատանքը ամենահետաքրքիր, պատասխանատու և կարևոր աշխատանքներից մեկը։ Չեմ կարծում, որ պետք է համադրել այս պաշտոնը այլ պաշտոնի հետ: Ես ունեմ մեկ երազանք, որ ընտրությունների արդյունքում ապահովենք այնպիսի արդյունք, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին աշխատել ՊՆ-ում, քանի որ այստեղ կան շատ անելիքներ, և կարծում եմ, որ այս գործառույթը այն կարևորության է, որ անհամադրելի է որևէ բանի հետ»,-ասաց նա և հույս հայտնեց, որ ընտրությունները բարեհաջող անցնելուց հետո ՀՀ Նախագահը թույլ կտա շարունակել իր աշխատանքը:
Ըստ նրա՝ ներկայիս կառավարությունը հաջողված է և իր համար մեծ պատիվ է աշխատել:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47