Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհուրդը համաձայնեցրել է «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը և այն ուղարկել կառույցի անդամ պետություններին՝ վավերացման համար:
Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, նախագծի համաձայն՝ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղար է դառնալու Հայաստանի թեկնածուն:
««Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծում համաձայնություն է ձեռք բերվել այն երկրի վերաբերյալ, որի թեկնածուն կդառնա ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը: Դա Հայաստանն է: Բացի այդ, որոշվել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն ընտրվելու է 3 տարով»,- rusarminfo.ru-ի հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Նրա փոխանցմամբ՝ որոշման նախագիծը ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների կողմից կքննարկվի Կազմակերպության՝ 2017թ. ապրիլին կայանալիք գագաթնաժողովի շրջանակում, և եթե բոլորը հավանություն տան նախագծին՝ կնշանակվի ՀԱՊԿ նոր քարտուղար:
Միևնույն ժամանակ, Զայնետդինովն ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի Հայաստանի թեկնածուի ով լինելու մասին հարցը պետք է ուղղել հայկական կողմին:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվեր դեռևս 2016թ. հոկտեմբերին՝ Երևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ, սակայն այն ժամանակ այդ հարցը հետաձգվել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայության պատճառով: Հարցի քննարկումը տեղի չէր ունեցել նաև դեկտեմբերի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ Խորհրդի նիստի ժամանակ՝ այս անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով: Այժմ քննարկումը տեղափոխվել է 2017թ. ապրիլին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47