Սքվոշի աշխարհի ֆեդերացիայի կոմից կազմակերպվող «Սքվոշի դեսպան» ծրագիրը (WSF Ambassador Programme) այս տարի հյուրընկալելու է Հայաստանը և Ուկրաինան,- հայտնում է «grandsport.am»-ը:
Այցի շրջանակում ծրագիրը կգլխավորեն սքվոշի ասպարեզում համաշխարհային ճանաչում ունեցող, ութակի ռեկորդակիր, կանանց աշխարհի չեմպիոն, մալազիացի մարզուհի Նիկոլ Դեյվիդըև հարավամերիկյան ծագում ունեցող, բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշով կոլումբիացի մարզիկ Միգել Անգել Ռոդրիգեսը:
Սքվոշի զարգացմանը միտված միջազգային այս ծրագիրը, դեռևս սկիզբ առնելով 2011թ.-ին, կմիավորի սքվոշի 2 խոշորագույն առաջնորդներին, ինչպես նաև միջազգային մարզիչի ու դատավորի մեկ վայրում` նպատակ հետապնդելով թեմատիկ կոնֆերանսների, ցուցադրական խաղերի, դատավարարկան և մարզչական սեմինարների, ինչպես նաև լրագրողական պրեզենտացիաների միջոցով անցկացնել եռօրյա ծրագիր:
WSF սքվոշի դեսպան ծրագրի բազմաթիվ առիթների ներկայացուցիչ Նիկոլ Դեյվիդին և այս ծրագրում առաջին անգամ մասնակցություն ցուցաբերող Միգել Ռոդրիգեսին կմիանան Բելգիայի սքվոշի ազգային հավաքականի մարզիչ Ռոննի Վլասսակսը և սքվոշի միջազգային մրցավար Մարկո Պոդգորսեկը Սլովենիայից:
WSF ծրագրի արշավը տեղի կունենա հունիսի 27-ից հուլիսի 2-ը: Սքվոշի աշխարհի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Էնդրյու Շելլին ասել է. «Մեր պատվիրակությունը բուռն ոգևորություն է ապրում առաջիկա միջոցառման շրջանակում սպորտի հեղինակավոր անձանց, սքվոշի ֆեդերացիաների և ԶԼՄ-ների համատեղ հանդիպման կապակցությամբ Երևանում և Կիևում: Մեզ, ավելի քան երբևէ, բերկրանք է պարգևում ընձեռնված հնարավորությունը երիտասարդ ֆեդերացիաներին օգնության և առաջխաղացման գործունեություն ծավալելը»:
WSF պատվիրակության ծրագիրն առաջին անգամ այցելել է Լատվիա, այնուհետև Մալավի և Նամիբիա, 2013թ.-ին՝ Պանամա և Վենեսուելա, 2014թ.-ին Նոր Գվինեա, 2015թ.-ին Սերբիա, Ռումինիա, Խորվաթիա: Իսկ անցյալ տարի ծրագիրն այցելել է Չինաստանի Դալյան և Մակաո քաղաքներ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47