ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Քննարկմանը ներկա էին միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման նախարարների տեղակալները, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի աշխատակազմերի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախաձեռնության հեղինակ, UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA և Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:
Ողջունելով մասնակիցներին` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգում արդեն լուրջ ներդրում ունեցող IDeA հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս նախաձեռնությունը` Դիլիջանում կրթական նոր կլաստերի հիմնադրումը, կլաստերների ձևավորման առաջին լուրջ փորձն է, որը կարող է օրինակելի նախադեպ նախատեսվող համալսարանական ցանցերի ստեղծման համար: Այդ առումով նախարարը կարևորել է կլաստերի ստեղծման իրավական հիմքերի, իրավակազմակերպական ձևի և կողմերի պարտավորությունների հստակեցման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստան հարցերը: «Մեր խնդիրն է` այս փուլում գործընթացը ճիշտ հունի դնել, մշակել կոնկրետ մեթոդաբանություն, ապահովել իրավական դաշտը, այնուհետև անցնել ծրագրի փորձնական մասի կազմակերպմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը` ընդգծելով, որ այն կլինի բաց հարթակ` կրթական նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար, և կրթության ոլորտում ներդրում անել ցանկացողները կարող են մասնակցել դրան` նպաստելով կրթական համակարգի զարգացմանը: Ներկայացնելով ծրագրի մանրամասները` UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ IDeA-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ արդեն այս ծրագրով որոշակի ներդրողների և բարերարների կողմից մեծ հետաքրքրություն կա, և ներկայումս հիմնադրամի ներկայացուցիչներն աշխատում են նախագծի հիմնական մոտեցումների հստակեցման ուղղությամբ:
Քննարկման արդյունքում որոշվել է, որ աշխատանքային խումբը կշարունակի ուսումնասիրել կրթական կլաստերի ստեղծման իրավական հիմքերը և մյուս հանդիպմանը կներկայացնի համապատասխան հայեցակարգային դրույթները, հիմնական մոտեցումները և ճանապարհային հստակ քարտեզը` նախաձեռնությունը կյանքի կոչելու և այն ավելի առարկայական դարձնելու համար:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56