Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է հանրակրթության և սպորտի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև խոսել 2017թ. ծրագրերի մասին:
Անդրադառնալով ձմռանը հանրությանն ամենահուզող` կրթօջախներում ջեռուցման ապահովման խնդրին` Արամ Սուքիասյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ձեռնարկվել են հնարավոր բոլոր քայլերը՝ մանկապարտեզներում և դպրոցներում ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կրթօջախներն ապահովված են ջեռուցման համակարգերով, որոնք լիարժեք շահագործվում են: Բայցևայնպես ունենք որոշ դպրոցներ, որտեղ մեծ դժվարությամբ է ապահովվում սահմանված ջերմային ռեժիմը, ինչը պայմանավորված է այդ դպրոցների շենքային պայմաններով: Այսօր հանրակրթական ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկը դպրոցների հիմնանորոգումն է: Այս հարցը քննարկվել է նաև կառավարության հետ: Հուսով ենք, որ առաջիկայում կկարողանանք որոշ դպրոցներում նորոգման աշխատանքներ իրականացնել, ինչը որոշակիորեն կլուծի նաև ջեռուցման համակարգերի արդյունավետության և անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմի ապահովման խնդիրը», - նշել է քաղաքապետի տեղակալը:
Խոսելով ընթացիկ աշխատանքների և կրթական ծրագրերի մասին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձվում «Ֆիզիկական կուլտուրա» և «ռազմագիտություն» առարկաներին: Ըստ դրա էլ նոր, անհրաժեշտ գույքով են համալրվել հանրակրթական դպրոցները: Աշակերտական հաջողությունների առումով էլ նշվել է, որ հանրապետական և միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում արձանագրվել են մի շարք հաջողություններ, ինչը կրթության որակի վկայությունն է:
Անդրադառնալով մայրաքաղաքի մարզական կյանքի աշխուժացմանը՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ 2016թ. հիմնանորոգվել է 7 մարզադպրոց, այդ թվում՝ շախմատի 2 դպրոց:
«Մենք այս տարի ամբողջությամբ ավարտեցինք մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շախմատի դպրոցների հիմնումը: Երևանի քաղաքապետարանը պարբերաբար հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, որոնք միտված են առողջ ապրելակերպի քարոզմանն ու սպորտի զարգացմանը: Հաշվի առնելով այս գաղափարի կարևորությունը՝ բակերի բարեկարգման ժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց մարզական անկյունների ստեղծմանը: Դրա շնորհիվ այսօր կազմակերպվում են ինչպես բակային, այնպես էլ քաղաքային նշանակության առաջնություններ և մրցումներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի գավաթի ամենամյա խաղարկությունը: Առավել աչքի ընկած ընտանիքները Երևանի թիմի կազմում մասնակցում են նաև «Լավագույն մարզական ընտանիք» մրցմանը», - նշել է Արամ Սուքիասյանը:
Վերջին երկու տարիներին մեծացել է նաև հետաքրքրությունը գեղասահքի նկատմամբ: Դրան նպաստել է նաև Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի բացումը, որտեղ արդեն հաճախում են նաև մարզաձևի տասնյակ սիրահարներ: Քաղաքապետի տեղակալը շեշտել է, որ մայրաքաղաքի մարզական և կրթական կյանքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագրերի իրականացմանն ինչպես այս, այնպես էլ քաղաքային տնտեսության այլ ոլորտներում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47