Սիրելի′ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հայոց ազգային բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ: Սա տոն է, որը խորհրդանշում է մեր ժողովրդի հաղթանկներն ու նվիրումը, արիությունը, կամքն ու ոգին, տոն, որի առթիվ հնչող շնորհավորանքների հասցեատերը հայ ժողովուրդն է:
Համաշխարհային պատմության շրջափուլերում թերևս չենք հանդիպի դեպքերի, երբ ազգային բանակը ստեղծվում է պատմական-քաղաքական համակարգի փոփոխության, գոյապահպանման պատերազմի, շրջափակման և աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման պայմաններում: Հավատացած եմ, որ այսօրվա զինվորը և ընդհանրապես սերունդը տարբերվում է հայրենիքի արժևորմամբ և ընկալումով, որի փայլուն դրսևորման ականատեսն եղանք ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Մարտական փառավոր ուղի անցած և 25 տարի շարունակ իր առաքելությունը պետության և ժողովրդի առջև պատվով կատարած երիտասարդ բանակն այսօր նույնպես շարունակում է նույն ոգով ծառայել երկրին: Մեր խոնարհումը հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրած բոլոր նահատակներին, մեր հարգանքի տուրքը հերոս զավակներ ծնած մայրերին:
Բանակում ծառայելը սահմանադարական պարտք է, իսկ հաղթանակած բանակում ծառայելը՝ նաև պատիվ ու պատասխանատվություն:
Սիրելի′ հայրենակիցներ, հայոց բանակի շարքերում քիչ չեն նաև Մեղրիի տարածաշրջանի զավակները: Նրանք պատվով են կրում զինվորի վեհ կոչումը:
Իմ, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի և ավագանու անունից շնորհավորանք եմ հղում հայոց բանակի զինվորներին,սպաներին , ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներին և սահմանապահ մեր ժողովրդին:
Սիրելի′ զինվորներ, պարոնա′յք սպաներ, մաղթում եմ, որ ռազմական ձեր գիտելիքներն ու հմտությունները հնարավորինս ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ՝ խաղաղ ու անամպ երկնքի ներքո,ցանկանում եմ խաղաղ ծառայություն, առողջություն, բարօրություն և շարունակական ձեռքբերումներ բանակաշինության զարգացման գործում:
Շնորհավոր տոնդ, Հայո′ց բանակ…
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47