Առանց Սերժ Սարգսյանի Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» պանթեոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի խոսքին՝ առվակների չորանալու մասին, Սուրիկ Խաչատրյանը նշեց. «Դա բնության օրենքն է, որ առվակները գետերից անջատվելով չորանում են: Դա Սերժ Սարգսյանը չի հորինել, դա բնության օրենքն է»:
Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ են իշխանությունից ու Սերժ Սարգսյանից նեղացած Սեյրան Օհանյանն ու Հովիկ Աբրահամյանը, Սյունիքի նախկին մարզպետը պատասխանեց. «Իրանք Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն: Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրի վրա իր լուման ունի դրած: Առանց Սերժի իրանք էլ, ես էլ, չէինք հասնի պաշտոնի»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զավեշտալի էր համարել այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ից արտահոսք կա. «Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:
Դրանից մեկ օր անց Հովիկ Աբրահամյանը պատասխանել էր Սերժ Սարգսյանին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով հետեւյալը. «Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչեւ ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»:
News.am
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58