«Ժառանգություն» կուսակցության Կապանի եւ Սիսիանի կառույցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ ընդունելի չեն համարում «Ժառանգության» վարչության ձեռնարկված որոշ միջոցներ, որոնք ուղղված են նախկինում ռեժիմի հենարաններ հանդիսացող նախկին պաշտոնյաների հետ լայն համախմբում կազմելուն:
Նրանց հայտարարությունում ասվում է.
«Ժառանգություն» կուսակցության Կապանի եւ Սիսիանի կառույցների որոշումը 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին
«Ժառանգություն» կուսակցության Կապանի եւ Սիսիանի կառույցները, հիմք ընդունելով կառույցների անդամների դիրքորոշումներն ու կարծիքները, ինչպես նաեւ համակիրների շրջանում իրականացրած հարցումները, որոշում են.
Հարգանքով ընդունելով եւ կարեւորելով կուսակցության վարչության եւ մեր կուսակցական ավագ ընկերների ջանքերը՝ միտված լայն համախմբման, ինչպես ընդդիմադիր, այնպես էլ նախկինում ռեժիմի հենարաններ հանդիսացող նախկին պաշտոնյաների միջեւ, որոնք նպատակ ունեն ընտրությունների եւ հնարավոր հետընտրական զարգացումների միջոցով սկիզբ դնել իշխանափոխության եւ համակարգային փոփոխությունների, այնուամենայնիվ, ընդունելի չենք համարում այդ նպատակին ընդառաջ ձեռնարկված որոշ միջոցներ:
Մասնավորապես`
Համագործակցության վերաբերյալ քննարկումներն ու բանակցությունները Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի կառավարությունների նախկին նախարարներ Վ. Օսկանյանի եւ Ս. Օհանյանի հետ: Հիմնավորում ենք մեր անհամաձայնությունը նրանով, որ այդ անձինք, լինելով ռեժիմի հենարաններ եւ ղեկավարելով պետական կառավարման կարեւորագույն օղակներ, երբեւէ չեն ցուցաբերել անհամաձայնություն Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին հանցավոր քաղաքականության նկատմամբ, չեն ցուցաբերել նախաձեռնողականություն եւ ինքնուրույն մտածողություն այդ ամենը շտկելու ուղղությամբ: Ընդունելով, որ այս օրերին հավատաքննությամբ զբաղվելը սխալ է, այնուամենայնիվ, վստահ ենք, որ այդ անձինք բազմաթիվ թելերով կապված են գործող ռեժիմին եւ այլեւս անկաշկանդ գործելու հնարավորություն չունեն, եւ հետեւաբար` կլքեն մեզ ու ժողովրդին, եւ կամ էլ, մանդատ ստանալով, հետագա համագործակցություն կծավալեն ռեժիմի հետ: Մեր անհամաձայնությունը պայմանավորված է նաեւ տեղի ունեցող գործընթացների ոչ թափանցիկությամբ, որը նաեւ ստիպում է հակվել այն մտքին, որ մեզ հետ բանակցող նախկին պաշտոնյաները իրենց նպատակների մեջ անկեղծ չեն:
Ինչ վերաբերվում է «Ծառուկյան» դաշինքին, ապա մենք ունենք եռյակի ձեւաչափով համագործակցության դառը փորձը, եւ որ Գ. Ծառուկյանն ինքն այս պահին դեռեւս հանդես չի գալիս ընդդիմադիր դիրքերից:
Այս ամենի հետեւանքով մենք կդավաճանենք մեր այն հայրենակիցներին, որոնք այսքան տարիների ընթացքում հավատացել են մեզ եւ ընդունել են մեր գաղափարները:
Առաջարկում ենք`
միավորվել եւ համագործակցել բացառապես այն ուժերի եւ անհատների հետ, որոնք ունեն հանրային վստահություն եւ որոնք երբեւէ մաս չեն կազմել գործող իշխանության, պայքարի մեջ մտնել միայնակ, որպես «Ժառանգություն» կուսակցություն` վստահելով մեր ուժերին, մեր գաղափարների ճշմարտացիությանը եւ այն հանրային վստահությանը, որն ունի կուսակցությունը, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում իր ծավալած գործունեության արդյունքում: Կապանի եւ Սիսիանի կառույցների համակարգողներ՝ Ս Հայրապետյան, Ռ Հովհաննիսյան
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58