Հայտնի բրիտանացի դերասան Ջոն Հերթը 77 տարեկանում քաղցկեղից մահացել է, հայտնում է Daily Mail–ը։ Սըր Ջոն Վինսենթ Հերթը հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կեսգիշերային ճեպընթաց» (Midnight Express, 1978), «Օտար» (Alien, 1979), «Փիղ–մարդը» (The Elephant Man, 1980), «1984» (Nineteen Eighty-Four, 1984), «Մեռյալը» (Dead Man, 1995), «Դոգվիլլ» (Dogville, 2003), «Մանդերլեյ» (Manderlay, 2005), «Պարֆյումեր. մի մարդասպանի պատմություն» (Perfume: The Story of a Murderer, 2006), «Ինդիանա Ջոնսը եւ բյուրեղյա գանգի թագավորությունը» (Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull, 2008), «V նշանակում է վենդետա» (V for Vendetta, 2006), «Ողջ են մնալու միայն սիրեկանները» (Only Lovers Left Alive, 2013)։2015-ին դերասանի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էին ախտորոշել, սակայն 2015-ի հոկտեմբերին հայտարարել էին, որ նրան հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։
Հերթը դերասանական կարիերային նվիրել է կյանքի ավելի քան 60 տարին՝ նկարահանվելով ավելի քան 200 ֆիլմերում եւ սերիալներում։ Նա խաղացել է նաեւ թատրոնում, հնչունավորել մուլտֆիլմեր եւ վավերագրական ֆիլմեր։ Նա երկու անգամ առաջադրվել է «Օսկարի» եւ դարձել «Ոսկե գլոբուսի» դափնեկիր «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատարման համար։