Սերենա Ուիլյամսը 7-րդ անգամ հաղթել է Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի Բաց առաջնությունում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Եզրափակչում Սերենա Ոիլյամսը հանդիպել է իր ավագ քրոջ՝ Վինուս Ուիլյամսի հետ:
Նա հաղթել է 6:4, 6:4 հաշվով:
35-ամյա թենիսիստուհին այս մրցաշարում հաղթել է 2003, 2005, 2007, 2009, 2010 և 2015 թթ.:
Հաղթանակից հետո Ուիլյամսը կկարողանա վերադառնալ Կանանց թենիսի ասոցիացիայի առաջին տեղ: Նա նորից առաջ կանցնի գերմանուհի Անգելիկա Քերբերից, որն Australian Open-ում ելույթներն ավարտել է 4-րդ փուլում: Անցած տարի առաջնության եզրափակչում Քերբերն առաջ էր անցել Ուիլյամսից: