Հայոց բանակի օրը յուրովի տոնական է դարձել թբիլիսահայ համայնքի համար:
2017 թվականի հունվարի 28-ին հայ մտավորականները, համայնքային գործիչները և թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների և Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ ծաղիկներ են խոնարհել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներաներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին:
Այս մասին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցում Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Հայոց պետականության բացակայության պայմաններում երբեմնի Թիֆլիսի հայ զինվորականության աստղաբույլի ներկայացուցիչները ոչ միայն իրենց ծառայությունն էին մատուցում Ռուսական կայսրությանը, այլև ռուս-թուրքական պատերազմների ընթացքում մասնակցում էին հինավուրց հայկական բնակավայրերի ազատագրությանը և օժանդակում հայությանը: Այդ զինվորականության ներկայացուցիչները պատեհ պահին ընդգրկվեցին հայկական առաջին հանրապետության ԶՈՒ սպայակազմում և պատմական հաղթանակներ պարգևեցին հայրենիքին:
Հիշատակի խնկարկումը շարունակվեց Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ ներկաները մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին բոլոր ժամանակներում և տարբեր երկրներում նահատակված հայ զինվորների հիշատակին: Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, տարածվեց խնկաբույրը:
Վիրահայոց թեմի առաջնորդն ի խորոց սրտի խոսք ասաց օրվա խորհրդի մասին, վերհիշեց, որ երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի գավազանակիրը լինելով, Հայոց կաթողիկոսի հետ Երևանում, Հանրապետության հրապարակում մասնակցել է վերակազմավորված հայոց բանակի առաջին շքերթին: Սրբազան Հայրը նաև ընդգծեց երջանկահիշատակ Վազգեն Առաջին և Գարեգին Առաջին կաթողիկոսների ներդրումը Հայոց բանակի կայացման գործում: Նշեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրոք, կարևորվում է հատկապես բանակում հոգևոր սպասավորների ծառայության դերակատարությունը և շարունակվում է նախորդ կաթողիկոսների ավանդությունը բանակաշինության գործում:
Հայոց բանակի պանծալի տարեդարձը հանդիսությամբ նշվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում: Տոնահանդեսին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, Թեմի հոգևոր դասը, պաշտոնեությունը, հասարակայնության ներկայացուցիչներ:
Հանդիսությունը մեկնարկեց տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայության ժամանակ զոհվածների, ի մասնավորի ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների հիշատակը: Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը շնորհավորեց ներկաներին Հայոց բանակի տոնի կապակցությամբ և վարեց տոնահանդեսը: Հայոց Զինված ուժերի վերակազմավորման ուղուն յուրովի անդրադարձ էր Անկախ Հայաստանի Հանրապետության քաջարի բանակի 25-ամյակին նվիրված տեսաֆիլմի ցուցադրությունը:
Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը, թերթելով հազարամյակների փառավոր ուղի անցած Հայոց բանակի տարեգրությունը, կարևորեց պետականության գործոնը, որի կորուստը պարբերաբար եղել է բանակի լուծարման պատճառ: Բանախոսը հիշեց անկախության հռչակումից հետո կենաց և մահու այն ժամանակաշրջանը, երբ դրվեց բանակի ստեղծման հիմքը, արժևորեց հայ զինվորների ծառայությունը, որոնք անձնվիրաբար պահպանում են երկրի սահմանները, ապահովում ազգի և հայրենիքի անդորրը:
Օրհնության և գնահատանքի խոսքով միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Միջոցառումը հիրավի տոնական դարձավ Հայոց բանակին, հայ զինվորին և Հայաստանին նվիրված համերգով, որին մասնակցեցին մենակատարներ Աննա Բադալյանը, Նինա Կարապետյանը, Անի Հովհաննիսյանը, Հենրիխ Պետրոսյանը և «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը: Համայն հայության հպարտություն հզոր, կուռ և մարտունակ հայոց բանակին նվիրվեց «Հայաստան» երգի միասնական կատարումը, որը հնչեց որպես հաղթանակների ու վերածննդի մարմնավորում»։
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01