Ներկայում, երբ ձմեռային տրանսֆերային պատուհանը դեռևս բաց է, համաշխարհային ֆուտբոլում տեղի են ունենում հազարավոր տեղափոխություններ: Որքան էլ ցավալի է, Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է բավական փոքր մնալ: Թերևս կարելի է հիշատակել «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանի բելառուսական «Տորպեդո-ԲԵԼԱԶ», ինչպես նաև մեր հավաքականի մեկ այլ թեկնածու՝ Զավեն Բադոյանի Գոմելի համանուն թիմ տեղափոխվելը: Նշենք, որ Բադոյանը ժամանակին հանդես է եկել «Գոմելում», և նրա տրանսֆերը կարելի է անվանել վերադարձ Բելառուսի առաջնություն: Մտահոգիչ մի իրողություն, որն արտացոլում է հայաստանյան ֆուտբոլի ներկայիս վիճակը:
Այս ֆոնին տեղի է ունենում մեկ այլ երևույթ, որը էլ ավելի է բարդացնում իրավիճակը: Հայկական ակումբները այս օրերին փորձարկում են բազմաթիվ լեգեոներների: Խոսքը վերաբերում է հատկապես «Շիրակին», «Ալաշկերտին» և «Գանձասար Կապանին», որոնք չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդների շարքում են:
Հասկանալի է, որ ներկայում կա տեղացի ֆուտբոլիստների պակաս, բայց լեգեոներների օգնությամբ բացը լրացնելը առկա իրավիճակում, մեղմ ասած, պատեհ չէ: Այսօր Հայաստանի առաջնության միակ փրկությունը տեղացի ֆուտբոլիստներին դրսևորվելու հնարավորություն տալն է: Այս առումով օրինակելի կարելի է համարել Երևանի «Փյունիկին», որտեղ խաղում են բացառապես հայ ֆուտբոլիստներ: Երկար տարիներ այս թիմը ապավինելով տեղացի կադրերին՝ դասվել է և դասվում է հայկական ուժեղագույն թիմերի շարքում: Ավելին, մասնակցելով եվրագավաթների խաղարկություններին, «Փյունիկը» արտասահմանյան ակումբների ուշադրությունը գրավել է երիտասարդ կադրերով: Ֆուտբոլիստների արտահանելու ցուցանիշով «Փյունիկն» այսօր առաջինն է Հայաստանում: Այս ակումբի օրինակը ցույց է տալիս, որ եղած կադրերով կարելի է փորձել ինչ-որ բան անել:
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից շատերը, ովքեր խաղում են արտասահմանյան թիմերում, «Փյունիկի» սաներից են: Ամենավառ օրինակը Հենրիխ Մխիթարյանն է, ով Դոնեցկի «Մետալուրգ» տեղափոխվեց հենց «Փյունիկից»: Հնարավոր է, դիտարկումը ոչ միանշանակ արձագանք ունենա, սակայն ստեղծված իրավիճակում, երբ մեր առաջնությունում մնացել են ընդամենը 6 թիմեր, կարծում ենք՝ ժամանակն է ՀՖՖ-ին առաջարկել խիստ սահմանափակում մտցնել լեգեոներների քանակի վերաբերյալ: Մասնավորապես, ՀՀ առաջնությունում թույլատրել հանդես գալ միայն օտարերկրացի դարպասապահների:
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել այն դարպասապահներին, ովքեր աչքի են ընկել մեծ վարպետությամբ: Ուստի պետք է ընդունել, որ հայաստանցի բարձրակարգ դարպասապահ ունենալը այսօր չափազանց դժվար լուծելի խնդիր է: Ապավինելով տեղացի կադրերին՝ թիմերում կմեծանա առողջ մրցակցությունը:
Հայաստանում հանդես եկող լեգեոներները խաղային որակով, կարելի է ասել, չեն գերազանցում աչքի ընկնող տեղացի ֆուտբոլիստներին: Երբ խաղային օղակներում բաց է նկատվում, հայկական թիմերի ղեկավարները դիմում են, կոպիտ ասած, Ճ կարգի արտասահմանցի խաղացողների օգնությանը՝ պահեստայինների նստարաններին թողնելով տեղացի այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղային խնդիրներ ունեն:
Լեգեոներների պահանջը հայկական թիմերում կլինի թերևս այն դեպքում, երբ առկա լինեն հայաստանցի ֆուտբոլիստներով մարտունակ կոլեկտիվներ: Այդ պարագայում եվրագավաթների մրցաշարերում հաջողության հասնելու համար կարելի կլինի կազմն ուժեղացնել մեկ-երկու արտասահմանցի ֆուտբոլիստներով:
21:42
21:16
21:07
20:45
20:26
19:55
19:33
19:09
17:02
16:42
16:29
16:18
16:05
15:45
15:22
15:04
14:45
14:22
14:04
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01