Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 1 դեպք: Պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 45 արձանագրություն: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը, ինչպես նաև մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով: Հանձնարարվել է խստացնել այս ոււղղությամբ տարվող հսկողությունը, ինչպես նաև ուսումնասիրել բանուկ հատվածներում երկար ժամանակ, ըստ էության, առանց տեղաշարժվելու կայանված մեքենաների կարգավիճակը՝ հատկապես հաշվի առնելով, որ դրանք մեծապես խոչընդոտում են փողոցների ձնամաքրման աշխատանքները պատշաճ իրականացնելուն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ՝ բնակչությանը ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման սահմանված կարգի մասին տեղեկացնելու ուղղությամբ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 3 արձանագրություն, նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է լքյալ մեկ կրպակ:
Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների առումով իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 6 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով խստացնել հսկողությունը՝ կիրառելով կոշտ վարչարարություն, և ուշադրության կենտրոնում պահել մասնավորապես ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ ո րոշումների պահանջների կատարումը:
Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերով նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում կատարվել են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ: Հանձնարարվել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ ոլորտում կատարված աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման համակա րգերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ:
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02