ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 30-ին հրաման է ստորագրել` նոր նշանակում կատարելու վերաբերյալ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Տիգրան Թամամյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Նույն օրն Ա.Հովսեփյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Արաբկիրի քննչական բաժնում եւ ներկայացրել Տ.Թամամյանին։ ՀՀ ՔԿ նախագահը կարեւորել է աշխատանքային կարգապահությունը եւ հանձնարարականներ տվել՝ քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ա.Հովսեփյանն ընդգծել է յուրաքանչյուր քննիչի կողմից իր վարույթում քննվող քրեական գործերով ինքնուրույնության ու պատասխանատվության դրսեւորման կարեւորությունը։
«Քննիչն ինքնուրույն դատավարական սուբյեկտ է, ինչը պետք է դրսեւորվի քրեական գործերով բազմակողմանի քննության ապահովմամբ, բոլոր հանգամանքների անկողմնակալ հետազոտմամբ՝ ձեռք բերելով թե՛ մեղադրող եւ թե՛ արդարացնող ապացույցները։ Յուրաքանչյուր գործով քննիչը պետք է կարողանա դրսեւորել իր անկախությունը՝ ի շահ քրեական գործի քննության, օբյեկտիվ իրականության բացահայտման»,- ասել է Ա.Հովսեփյանը՝ անընդունելի համարելով դատավարական լիազորությունների չարաշահումը եւ նշելով, որ նման խախտումներ արձանագրվելու դեպքում կկիրառվեն պատասխանատվության համապատասխան միջոցներ։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56