Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերով՝
Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում.
Մերօրյա հերոսների փառաբանում
Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում
Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում
Հասարակական գիտակցության դինամիկ փոփոխության անհրաժեշտությունը կրթական համակարգի միջոցով
Երիտասարդության դերը պետական մտածողության և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում
«Սոցիալական պետություն» սահմանումը և այդ ինստիտուտի զարգացումը նորանկախ Հայաստանում
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում», «Մերօրյա հերոսների փառաբանում», «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» և «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում ներկայացված ծրագրերի բյուջեները չեն կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:
Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2017 թվականի մարտի 13-ը և ավարտի ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2017 թվականի հունվարի 30-ից մինչև 2017 թվականի փետրվարի 28-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02