Մարտի կեսերին եթերում կլինի «Ֆուլ հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանը: Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը Tert.am Life-ին մանրամասներ է պատմել սիթքոմի զարգացումների մասին:
Պրոդյուսերը խոստանում է, որ նոր եթերաշրջանում սպասվում են նոր զարգացումներ: « Այս անգամ կլինի տաղավարային փոփոխություն: Չի լինի արտելը, փոխարենը կլինի Տամարայի տան լայնացում՝ կունենանք նաև ճաշասենյակ: Կլինեն նաև սյուժետային փոփոխություններ, սպասվում են նոր զարգացումներ»,- ասաց Մենչը:
Այս փուլում հեռուստադիտողներն ամենաշատ հուզող հարցը, թերևս, դերասանական կազմի փոփոխությունն է: Այսպիսով՝ հաջորդ եթերաշրջանում են լինի Իշխանիկի և Լիլիթի՝ իրականում՝ Արման Հովհաննիսյանի և Լիլի Կարապետյանի կերպարները:
«Իրենց կերպարային գծերն այս եթերաշրջանում ավարտված են: Փոխարենը կլինեն նոր դերասաններ՝ Թամարա Պետրոսյանն ու Հայկ Պետրոսյանը: Թամարայի հերոսուհին օգնելու է Սերգեյին այնպես անել, որ տիկին Տամարան բաժանվի իրենից, և նա ստանա ունեցվածքի կեսը: Թամարան ոչ այնքան խորամանկ, որքան շփոթված աղջիկ է: Հայկը կլինի Լիկայի հայրիկի ընկերոջ տղան, ով նախորդ եթերաշրջանի վերջին սերիայում նվեր ուղարկեց Լիկային: Կերպարով նա պատգամավորի որդի է»,- պատմեց Արմենը:
Նախորդ եթերաշրջանում «Ֆուլ հաուս» եկած Դրամատիկական թատրոնի դերասանուհի Քրիստինա Եղոյանի կերպարային գիծն այս եթերաշրջանում կշարունակվի: «Սա առաջին դեպքն է, երբ մենք մի եթերաշրջանում ունենքում ենք դերասան, որը շարունակում է մնալ հաջորդ եթերաշրջանում: Զառայի կերպարը սպառված չէ: Սցենարական խումբը գտնում է, որ նրա հետ կապված սյուժետային զարգացումներ կլինեն: Մի շատ կարևոր բան էլ կա՝ նրա կերպարը շատ սիրվեց հեռուստադիտողների կողմից: Վեցերորդ եթերաշրջանում նա ավելի մեծ զարգացում կունենա»,- նշեց պրոդյուսերը:
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ դերասան Մոսո Կարապետյանն այս փուլում ԱՄՆ-ում է: Մենչը տեղեկացրեց, որ Հրաչի կերպարային գիծը չի ավարտվի, նա կշարունակի մասնակցել նկարահանումներին, սակայն սցենարն այնպես կկառուցվի, որ Մոսոն սիթքոմին կմասնակցի տեսազանգերի միջոցով:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03