ARM | RUS |

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 25 տարեկան է

31.01.17 | 15:32

Հունվարի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (ՃԿՊԱ) կայացավ կրթօջախի 25 ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ, ՃԿՊԱ դասախոսական կազմը, ուսանողները և այլք: Արարողության բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորահավորելով ԲՈՒՀ-ի ստեղծման 25 ամյակի կապակցությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Մխիթարյանը նշեց, որ ակադեմիան ձևավորվել է նորանկախ Հայաստանի համար ծանր տարիներին՝ Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքներ, չսպիացած վերքեր, հարյուր հազարավոր անօթևան մարդիկ, երկրաշարժից ավերված բնակավայրեր, Արցախի ազատագրման ռազմական լայնածավալ գործընթացներ, հանրապետության սահմանամերձ տարածքներում սանձազերծվող ռազմական գործողություններ, գլոբալ շրջափակման առկայություն, էներգետիկ ճգնաժամ և այլն:

- Դա մի ժամանակահատված էր, երբ բնակչության ամենաանհրաժեշտ կարիքները բավարարելու համար հանրապետության կառավարությունն ստիպված էր մշակել և իրականացնել այսպես կոչված «Ձմեռ» ծրագիր: Ահա այդպիսի պայմաններում ձևավորվեց ակադեմիան: Համոզված եմ, որ բոլորս գիտակցում ենք, թե այդ պայմաններում ակադեմիայի ձևավորումը որքան արդիական էր: Պետք է ասեմ, որ խիստ արդիական էր, քանի որ հստակ զգացվում էր արտակարգ իրավիճակներից և ռազմական գործողություններից բնակչության պաշտպանության գործընթացների կազմակերպման հարցում անհրաժեշտ արհեստավարժ մասնագետների կարիքը: Այսօր մենք ունենք արդեն կայացած ուսումնական հաստատություն, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր երկրում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում:

Հ. Մխիթարյանը նշեց նաև, որ ակադեմիայի գործունեությունը չի սահմանափակվում միայն ԱԻ համակարգի համար որակյալ կադրերի պատրաստմամբ, այլև հանրապետությունում գործող կառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավար կազմի ու մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում, պետական, գերատեսչական ու հասարակական ջոկատների հրշեջ-փրկարարների ուսուցում, բնակչության ուսուցման համար անհրաժեշտ պաստառների, վարքականոնների, հուշաթերթիկների, ձեռնարկների և այլնի մշակում ու տարածում:

- Ակադեմիան բավականին լուրջ դերակատարում ունի բնակչության տարբեր շերտերի ուսուցման գործում: Անխոս, այս ամենում մեծ է երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի դերը: Կցանակայի ԱԻՆ համակարգի և անձամբ իմ անունից շնորհավորել ակադեմիայի ողջ անձնակազմին, և ինչու չէ, նաև՝ մեզ, ակադեմիայի գործունեության 25 ամյակի կապակցությամբ: Համոզված եմ, որ ակադեմիան մշտապես հաջողությամբ կկատարի իր առջև դրված խնդիրները և իր ներդրումը կունենա բնակչության պաշտպանության հայրենանվեր գործում: Ձեզ, ակադեմիայի աշխատակիցներ, մաղթում եմ առողջություն, ուժ ու եռանդ, սեղծագործական նորանոր հաջողություններ, -եզրափակեց Հ. Մխիթարյանը:

Բացման խոսքից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը:

ՃԿՊԱ ռեկտոր Հ. Մաթևոսյանը, շնորհավորելով ու ողջունելով հանդիասավոր արարողության մասնակիցներին, նշեց, որ ակադեմիայի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել շատ կառույցներ, բայց անխոս ամենանշանակալի դերը ՀՀ ԱԻ նախարարությանն է:

- Երբ ստեղծվում էր կրթօջախը, առաջին խնդիրներից էր գրականության բացակայությունը: Բացի այդ, չկային փրկարարներ և մասնագետներ: 1992 թ-ից մոտ երկու տարի աշխատում էինք միայն մոթոդաբանության մշակման վրա: 1994 թ. մեր մասնագետները անցան առաջին վերապատրաստումը, իսկ 2003թ.-ի մայիսի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ ինստիտուտին իրավունք վերապահվեց իրականացնելու բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր: Իսկապես, հպարտ եմ, որ այսքան ձեռքբերումներ ունենք: Այսօր ակադեմիան ունի ոլորտի ամենամեծ գրականությունը, որը մրցունակ է նաև միջազգային մակարդակով: 2010 թ. սկսած՝ ամեն տարի ունեցել ենք շոշափելի հաջողություններ և ձեռքբերումներ, որոնց շարքում կուզեի առանձնացնել գիտական ամսագրի թողարկումը, ակադեմիային, որպես վարժատարածք, «Լուսակերտ» ուսումնական բազայի տարածքի հատկացումը, «911» շաբաթաթերթի հրատարակումը, ակադեմիային մագիստրոսի կրթական ծրագրով «Կիրառական սեյսմոլոգիա» մասնագիտության տրամադրումը, և այլն, - ասաց Հ. Մաթևոսյանը:

Միջոցառման ընթացքում ակադեմիայի բարձրագույն կրթական ծրագրերում ուսուցման համագործակցային մեթոդի ներդրման, կայացման գործում ունեցած զգալի ավանդի համար 911 ծառայության հրահանգիչների ու օպերատորների պատրաստման ծրագրի ներդրման, երկարամյա անբասիր աշխատանքի, ակադեմիայում գիտամանկավարժական գործունեության և ԲՈՒՀ-ի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ շքանշանների, պատվոգրերի, շնորհակալագրերի և վկայականների արժանացան տեղական և միջազգային տարբեր կառույցների անդամներ և ղեկավարներ, ՃԿՊԱ դասախոսներ ու ուսանողներ, ինչպես նաև՝ պետական և հասարակական կազմակերպությունների մի շարք աշխատակիցներ ու ներկայացուցիչներ: ՀՀ ԱԻ նախարարի ժ/պ Հ. Մխիթարյանը հատուկ պարգև հանձնեց Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

2016 թ.-ի ապրիլին հայրենիքի պաշտպանությանն ակտիվ մասնակցելու համար պատվոգրերով պարգևատրվեցին ՃԿՊԱ 9 ուսանողներ, որոնցից մեկը՝ հետմահու:

Միջոցառման ընթացքում հոբելյանական արարողությունն իրենց գեղարվեստական ելույթներով զարդարեցին ԱԻՆ մշակույթի կենտրոնի սաները՝ «911» պարախումբը, «Աղետիկներ» թատերախումբը և ՃԿՊԱ ուսանողները՝ անվանի ավեստագետների մասնակցությամբ:

Նշենք, որ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունն ուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական, հրատարակչական աշխատանքների և ուսումնառության իրականացմանը միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական մակարդակներում: Ակադեմիան իրականացնում է միջին և բարձրագույն մասնագիտական կրթության երեք հիմնական կրթական ծրագրեր՝ մասնագետի, բակալավրի ու մագիստրոսի որակավորման աստիճանների շնորհումով:

Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Ուսուցման գործընթացում ներգրավվում են ոլորտի պաշտոնատար անձինք, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, կրթության և տնտեսության տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ: ԲՈՒՀ-ն իրականացնում է ինչպես ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրեր՝ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ղեկավար կազմի, մասնագետների համար (տարեկան ուսուցում է անցնում շուրջ 1700 ունկնդիր), այնպես էլ՝ հրշեջ-փրկարարների վերապատրաստում և որակավորման բարձրացում (վերապատրաստվում է տարեկան շուրջ 300 հրշեջ-փրկարար):

Ակադեմիան պատրաստում է որակավորված կադրեր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների և համակարգի համար, իրականացնում արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի սպայական կազմի որակավորման բարձրացում, ինչպես նաև իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով հանրապետության կառավարման մարմինների ու կազմակերպությունների ղեկավար կազմի ու մասնագետների որակավորման բարձրացումն ու վերապատրաստում և այդ կառուցներին ապահովում համապատասխան մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետներով:

2003թ-ին ճգնաժամային կառավարման ինստիտուտին ՀՀ ԿԳՆ-ի կողմից տրվել է կրթական գործունեության լիցենզիա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով երկու, իսկ 2005թ.-ից` ևս վեց մասնագիտությունների գծով: 2016թ.-ին ակադեմիային տրամադրվել է մագիստրոսի կրթական ծրագրով «Կիրառական սեյսմոլոգիա» մասնագիտությունը: Ակադեմիայում այսօր սովորում է շուրջ 1050 ուսանող: ՃԿՊԱ-ն ակտիվորեն համագործակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների և ուսումնական տարբեր հաստատությունների հետ՝ ներդնելով նաև միջազգային լավագույն փորձը:


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47