Սպիտակ տունը որոշել Է իր ներկայացուցիչներին չուղարկել ելույթ ունենալու CNN հեռուստաալիքի եթերում: Հեռուստաալիքին լիակատար բոյկոտ չի հայտարարվել, բայց վարչակազմի աշխատակիցները չեն հայտնվի նրա ստուդիայում, հաղորդում է Politiko-ն:
«Մենք մեր ներկայացուցիչներին ուղարկում ենք այնտեղ, որտեղ, մեր կարծիքով, իմաստ ունի առաջ տանել մեր օրակարգը»,-հայտարարել են Սպիտակ տանը, նշելով, որ CNN-ը նման հարթակ չԷ:
Politiko-ն նշում Է, որ վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են շփվել CNN-ի թղթակիցների հետ, բայց, օրինակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը կամ ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը չեն մասնակցում հեռուստաալիքի ծրագրերին, այդ թվում՝ «Երկրի դրությունը» ամենշաբաթյա կիրակնօրյա հաղորդմանը:
Ավելի վաղ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի համալսարանում՝ Սփայսերը մերժել Է այն ենթադրությունը, որ CNN-ին իբր մեկուսացրել են Սպիտակ տնից: Սակայն նա հայտարարել Է, որ մտադիր չԷ «համագործակցել այնպիսի մարդկանց հետ, որոնք որեւԷ բան ճիշտ ընկալելու ցանկություն չունեն»:
Վերջին անգամ Քոնուեյը CNN-ի եթերում ելույթ Է ունեցել հունվարի 8-ին: Այնուհետեւ նա հեռուստաալիքում հայտնվել Է միայն այն միջադեպից հետո, որը պատահել Է այն ժամանակ դեռեւս ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսում, երբ նա հրաժարվեց պատասխանել CNN-ի լրագրող Ջիմ Աքոստայի հարցերին: «Ձեր կազմակերպությունն ահավոր Է: Ես չեմ պատրաստվում ձեզ հարց տալու հնարավորություն ընձեռել»,-այն ժամանակ հայտարարել Էր Թրամփը:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55