«Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին անդամ Անահիտ Բախշյանը վերջնական որոշում ունի։ Նա կառաջադրվի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով՝ անկախ նրանից, թե որ հորիզոնականը կզբաղեցնի։ «Այո, ես վերջնական որոշում ունեմ, կառաջադրվեմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով, բայց ավելի բան չեմ կարող ասել, հորիզոնականը դեռ հայտնի չէ, չգիտեմ»,- ասաց տիկին Բախշյանը։
Մեր դիտարկմանը, թե որքանով է նպատակահարմար մասնակցել ընտրություններին, եթե անցողիկ հորիզոնական չի զբաղեցնելու, Բախշյանը պատասխանեց. «Գիտեք, այս նոր Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով այնպիսի մի շիլաշփոթ է, որտեղ անցողիկ և ոչ անցողիկ հասկացությունները տարբերակելը դժվար է, լավ չեմ պատկերացնում, դա դժվար է իմանալ։ Հետևաբար ես կառաջադրվեմ՝ անկախ ցուցակում զբաղեցրած դիրքից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տիկին Բախշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ դեռ վերջնական որոշում չունի՝ «Ազատ դեմոկրատներին» կմիանա՞, թե՞ ոչ: Նա նաև նշել էր, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը սոցիոլոգիական հարցում է պատվիրել, և ինքը սպասում է այդ հարցման արդյունքներին:
Նշենք, սակայն, որ մեզ հասած տեղեկություններով՝ Անահիտ Բախշյանը անցողիկ հորիզոնականում չի լինելու։ Նա լինելու է ցուցակում երկրորդ կին թեկնածուն՝ չորրորդ հորիզոնականում։ Առաջին կին թեկնածուն լինելու է «Ազատ դեմոկրատներ»-ի վարչության անդամ Անժելա Խաչատրյանը։
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58