Հ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայսիս 12-ին կառավարության հերթական նիստը սկսեց ուշագրավ հայտարարությամբ. նշեց, որ երկրի կառավարման մոտեցումներն են փոխվել՝ նոր մոտցմամբ անցնում են առավել խիստ ռեժիմի, պետբյուջեի փողերը ծախսում են խնայողությամբ՝ ըստ նպատակի, պետական կարիքների համար նախատեսվող ծախսերն են կրճատում, կոռուպցիայի և մենաշնորհի դեմ քայլեր են ձեռնարկվում: «Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա»: Բնական է, որ նիստից անմիջապես հետո որոշ լրատվական կայքեր, հատկապես ԱՄՆ-ից և Եվրոպայից ֆւնանսավորվողները, լծվեցին վարչապետի հայտարարությունների քննադատությանը, փորձելով հանրությանը կրկին ապակողմնորոշել, հիմնական կռվան դարձնելով կառավարության իբր թե անգործության մատնված լինելը: Կառավարության բացթողումների և վարչապետի մատնանշած խնդիրների լուծմանն ուղղված ոչ բավարար հետևողական լինելու մասին հայտարարեց անձամբ Հովիկ Աբրահամյանը և չեմ կարծում, որ վարչապետի մտահոգությունների կրկնելը, որպես հայտնագործություն ներկայացնելը այդ ուժերին հավելյալ դիվիդենտներ կբերի: Ես գտնում եմ, որ վարչապետի տնտեսության առողջացմանն ու դինամիկ զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կոռուպցիայի և մենաշորհների դեմ պայքարը լիովին իրատեսական է և կառավարությունը ի զորու հաղթահարել իր առջև դրված մարտահրավերները: Ակնհայտ է, որ ցանկացած հավատ արդարացվում է միայն իրական գործողությամբ և մենք շուտով ականատես կլինենք շեշտակի փոփոխությունների և իրական բարեփոխումների: Մենք շարունակում ենք գտնվել պատերազմական իրավիճակում ուստի բնական է, որ կառավարության գերակա խնդիրը մեր զոհված հերոսների, ինչպես նաև այս պահին մեր հայրենիքի սահմանները պաշտպանող և մեր անվտանգությունն ապահովող զինվորների թիկունքը ամուր դարձնելն ու նրանց ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը և պետության մշտական աջակցությունն ու հոգածությունը պետք է լինի և այս ուղղությամբ կառավարությունը բավակական արդյունավետ աշխատում է: Վարչապետի նշված ժամկետները սարերի ետևում չեն, պետք ուղղակի զինվել համբերությամբ և հավատով, փորձելով հոռետեսության և ասեկոսեների փոխարեն` համախմբվենք և սատար կանգնենք մեր պետությանն ու մեր ազգին:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02