Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Oracle ընկերության Միջին Ասիա, Աֆրիկա, Կովկաս տարածաշրջանների ռազմավարական գործընկերների հետ համագործակցության տնօրեն Բաբակ Կոբարի և ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Լևոն Ղանթարջյանի հետ:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման շուրջ ակտիվ համագործակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: Քաղաքապետը ներկայացրել է նաև այս ուղղությամբ իրականացված և նախատեսվող մի շարք ծրագրերը՝ հատկանշելով, որ ԱՄՆ-ի Ռութգերսի համալսարանի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից կատարված հետազոտություններում Երևանն ընդգրկվել էր էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների լավագույն հնգյակում` Սեուլի, Նյու Յորքի, Սինգապուրի և Հոնգ Կոնգի կողքին:
«Կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել մատչելի ու հասանելի դարձնելու տեսանկյունից, Երևանի քաղաքապետարանը կառավարման բազմաթիվ գործիքներ է ներդրել մասնավորապես վարչական ապարատի գործունեության համակարգման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում: Դրա շնորհիվ այսօր Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքն արդեն շուրջ 60 էլեկտրոնային ծառայություն է մատուցում: Հաջողված է հատկապես «Մեկ պատուհան» համակարգը, որի միջոցով կարողանում ենք իրականացնել բնակիչների դիմումների արագ սպասարկումը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի հետ համատեղ մշակում ենք նաև «Խելացի քաղաք» հայեցակարգը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հականշելով, որ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու համատեղ ծրագրերի մշակման և դրանց հնարավոր իրականացման հետ կապված առաջարկները:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար՝ Oracle ընկերության Միջին Ասիա, Աֆրիկա, Կովկաս տարածաշրջանների ռազմավարական գործընկերների հետ համագործակցության տնօրեն Բաբակ Կոբարին իր հերթին նշել է, որ Երևանում հաջողությամբ կարող են ներդրվել մի շարք ծրագրեր, որոնք էապես կնպաստեն մայրաքաղաքի զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը:
«Տասնյակ երկրների ցանկում նախընտրեցինք մեր ծրագրերը ներկայացնել Երևանին՝ հաշվի առնելով էլեկտրոնային կառավարման ոլորտում Ձեր քաղաքի ցուցանիշները: Տվյալների կառավարման բնագավառում ընկերության քառասունամյա փորձը հնարավորություն է ընձեռում տրամադրել բազմազան լուծումներ «Խելացի քաղաք» նախագծի տրամաբանության շրջանակներում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի երկուստեք փոխշահավետ և արդյունավետ», - նշել է Oracle ընկերության տարածաշրջանային տնօրենը:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանի կքննարկի և կներկայացնի հնարավոր համագործակցության նախընտրելի ուղղությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02