Տարիներ շարունակ Արարատի մարզում իշխանությունը հենվել է երկու ազդեցիկ ընտանիքների՝ Ավշարի կոնյակի գործրանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա:
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալուց հետո, Արարատի մարզում քաղաքական իրավիճակը կտրուկ փոխվում է, և իշխանությունը սկսում է հենվել բացառապես Արայիկ Գրիգորյանի հեղինակության և ռեսուրսների վրա , ինչն էլ ապացուցում է այն փաստը , որ այսօր Արայիկ Գրիգորյանի եղբայրը՝ Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, նշանակվեց Արարատի մարզպետ :
Ճիշտ է, մարզի ՀՀԿ ղեկավար նշանակվեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, բայց ակնհայտ է, որ մարզի իրական ղեկավարումն ու իշխանության հենարանը ստանձնում են Գրիգորյան եղբայրները:
Պետք է նաև նշել, որ վերջին տարիներին տեղի ունեցած հանրապետական մակարդակի բոլոր ընտրություններում Արայիկ Գրիգորյանը ստացել է ամենաբարձր քվեները՝ ապահովելով բարձր քվեներ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններում:
Պետք է նաև նշել, որ Արարատի մարզը ՀՀԿ-ի համար միշտ էլ եղել է բարդ ընտրատարածք , քանզի մարզում է գտնվում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» ցեմենտի գործարանը , որն ունի բազմաթիվ աշխատակիցներ , մյուս կողմից՝ Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ համագործակցել է խաղող աճեցնող գյուղացիների հետ, մթերել նրանց բերքն ու ձեռք բերել բազմաթիվ համախոհներ, իսկ սա նշանակում է, որ Արայիկ Գրիգորյանը իշխանության համար ապահովել է ամենաբարձր ձայները ոչ հեշտ ճանապարհով, հակառակը՝ բարդ մրցկացային պայմաններում:
Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից հեռանալու փաստը էլ ավելի է խճճում մարզում ստեղծված իրավիճակը, քանզի լուրեր են պտտվում, որ նախկին վարչապետի՝ Արտաշատի քաղաքապետ որդին, պատրաստվում է գալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմով , որն էլ ավելի մրցակցություն է առաջացնելու Արարատի մարզում:
Պետք է նաև հաշվի առնել, որ Արգամ Աբրահամյանը Արտաշատում հարգանք վայելող քաղաքապետ է, մյուս կողմից՝ Աբրահամյանների ընտանիքը երբեք չի կտրել իր կապերը հայրենի մարզից և այդ մարզում ունի համախոհների մեծ բանակ:
Վերլուծելով այս բոլոր փաստերը, կարելի է ֆիքսել, որ Հայաստանի ամենաբարձր վարկանիշ և հեղինակություն ունեցող պատգամավորներից մեկը՝ Արայիկ Գրիգորյանը, դառնում է իշխանության հենարանը՝ ամենբարդ և մրցակցային ընտրատարածքներից մեկում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01