«Ալյանս» կուսակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքով: Փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Ալյանս» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ուրիխանյանը: «Օրեր առաջ կուսակցության վարչությունը նիստ է գումարել, որի ընթացքում որոշում է կայացվել առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքի կազմում»,- նշել է Ուրիխանյանը:
Նա հավելեց, որ կուսակցության առաջիկա համագումարի ընթացքում համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի քվեարկության` վստահություն հայտնելով, որ այն կընդունվի մեծամասնության կողմից: Հարցին` Գագիկ Ծառուկյանի հետ հստակ պայմանավորվածություն կա՞, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, «Ես այն մարդը չեմ, որ երբևէ հեռացել եմ Գագիկ Ծառուկյանից: Այդ հարցին պետք է պատասխանեն այն մարդիկ, ովքեր նրանից հեռացել են»:
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Տիգրան Ուրիխանյանը ստեղծեց «Ալյանս» կուսակցությունը և ստանձնեց կուսակցության վարչության նախագահի պաշտոնը, սակայն որոշ ժամանակ անց նա հրաժարվեց այդ պաշտոնից:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55