Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
«Մեր համագործակցությունը հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա և կարևոր է մեզ համար: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Եվրոպական միության հետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, խորացնել և ամրապնդել այն: Այս առումով կարևոր են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները», - ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը կարևորել է COSME և «Հորիզոն 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությունը, ինչպես նաև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին միանալու վերաբերյալ բանակցություններ սկսելը։ Վարչապետն ողջունել է մեր երկրում ԵՄ պատվիրակության ակտիվ մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար:
Քրիստիան Դանիելսոնը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները՝ նշելով, որ դրանով երկկողմ հարաբերությունները նոր փուլ են թևակոխում: «Բարեփոխումներն առաջ տանելը կարևոր կլինի մեր համագործակցությունը խորացնելու ու հարստացնելու տեսանկյունից, և հավակնոտ ռեֆորմների մեջ մենք ձեր կողքին ենք, ձեզ հետ ենք», - նշել է նա: Պարոն Դանիելսոնն անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին՝ նշելով, որ ԵՄ-ն հետաքրքրված է, մասնավորապես, տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ընդլայնման, ենթակառուցվածքների բարելավման և պետական կառավարման համակարգի բարեփոխման ուղղություններով գործակցությամբ:
Նա նաև ողջունել է ՀՀ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը և նշել, որ ԵՄ-ն ևս հետաքրքրված է ավիացիայի ոլորտում մեր երկրի հետ գործակցության ընդլայնմամբ:
Վարչապետը, խոսելով կառավարության գործունեության գերակայությունների մասին, առաջնային է համարել պետական կառավարման համակարգի բարեփոխումը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա հաջողություն և առաջընթաց արձանագրել մյուս բնագավառներում ևս: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը գործելու է հանրություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով և լինելու է այն հարթակը, որտեղ քննարկվելու են տարբեր ոլորտների բարեփոխումները, տնտեսության զարգացման ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել կառավարման, դատաիրավական համակարգերի բարեփոխումների, էլեկտրոնային կառավարության ներդրման, ենթակառուցվածքների բարելավման, ՏՏ և այլ ոլորտների հետագա զարգացման շուրջ, կարևորել փորձի փոխանակումն ու երկխոսության խորացումը: Քրիստիան Դանիելսոնը ողջունել է ՏՏ բնագավառում մեր երկրի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ Հայաստանն ուժեղ է այս ոլորտում, և ՀՀ գիտատեխնիկական ու նորարարական հաջողություները կարող են օրինակ ծառայել Եվրամիության շատ երկրների համար:
Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր հարթակներում ԵՄ հետ փոխգործակցության զարգացման համար:
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03