Հայաստանում «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» (ՀՄԿ) ծրագրի ուղղությամբ առաջին քայլն այն է, որ Հայաստանը համապատասխանի ՀՄԿ չափորոշիչներին. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Սա է պատճառը, որ կոռուպցիայի դեմ պայքարն ու իրավունքի գերակայությունը մեր ուշադրության կենտրոնում են, որպեսզի Հայաստանը բավարարի այդ չափորոշիչներին, իսկ ապրիլին կայանալիք ընտրությունների ազատ ու արդարացի լինելը մեծ փորձություն է այդ ճանապարհին: Այս քայլերի արդյունքում, եթե անգամ Հայաստանում ՀՄԿ նոր ծրագիր չմեկնարկի, միևնույն է՝ Հայաստանը դրա համար առավել նպաստավոր դիրքերում կհայտնվի: Ողջունում եմ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի շահագրգիռ մոտեցումն այս հարցերին»,- նշված է պատասխանում:
Դեսպանի դիտարկմամբ՝ առանց Հայաստանում գրավիչ գործարար միջավայրի, կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրն առայժմ ուղղակի անհարկի քայլ կլինի:
«Սա է պատճառը, որ դեսպանությունն իր ուշադրությունը բևեռում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ իրավունքի գերակայությունը, մաքսային բարեփոխումները և օտարերկրացի ներդրողների համար խաղի հավասար պայմանների ապահովումը: Առայժմ չկան լուրջ փաստարկներ, որ որևէ ամերիկյան ներդրում չի կատարվել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի բացակայության պատճառով: Եթե նման դեպքեր գիտեք, մենք կուզենայինք տեղեկանալ դրանց մասին»,- գրված է պատասխանում:
Ըստ Ռիչարդ Միլսի՝ ԱՄՆ դեսպանատունը և ՀՀ կառավարությունը համատեղ հասել են բաց երկնքի քաղաքականության բարեփոխումների, որն այժմ թույլ է տալիս արևմտյան ավիափոխադրողներին քննության առնել հայկական շուկան:
«Սրա շնորհիվ «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը աճել է 12 տոկոսով, և տոմսերի արժեքի ընդհանուր էժանացում է գրանցվել: Այժմ ՀՀ կառավարությունը պետք է աշխատի նոր երթուղիների ձևավորման բիզնես առաջարկների ուղղությամբ: Դեսպանատունը նորովի շեշտադրմամբ աջակցում է զբոսաշրջության զարգացման ծրագրերին, դրանով իսկ ապահովելով տնտեսական հիմնավորումներ, իսկ ամերիկյան մասնավոր ընկերություններն իրենք են ընդունում իրենց բիզնես որոշումները»,- այսպես է ավարտել իր պատասխանը դեսպանը:
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03