Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գյումրի: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, շրջայցի ընթացքում ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկա ներդրումային ծրագրերին: Օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարվա ընթացքում: Աշխատանքներ են տարվում նոր բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ, այդ նպատակով Գյումրու օդանավակայանում սահմանվել են ծառայությունների ցածր գներ, իսկ որոշ ծառայություններ մատուցվում են նույնիսկ անվճար: «Անհրաժեշտ է աշխատել զբոսաշրջային գործակալությունների հետ: Պետք է համապատասխան դաշտ ստեղծել, որպեսզի բիզնեսը գա օդանավակայան, մատուցվեն տարբեր ծառայություններ»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ կլինեն նոր բյուջետային ավիաընկերություններ, որոնք տարբեր ուղղություններով թռիչքներ կկազմակերպեն Գյումրիից:
Վարչապետին են ներկայացվել Գյումրիի ածիկի արտադրության գործարանի կառուցման աշխատանքների ընթացքը: Գործարանի գործարկման արդյունքում կստեղծվի 200 նոր աշխատատեղ, այն տարեկան կտա մինչև 18 հազար տոննա արտադրանք, ինչը թույլ կտա ոչ միայն Հայաստանն ապահովել բարձրորակ ածիկի անհրաժեշտ քանակով, այլև` կազմակերպել արտահանում:
Կառավարության ղեկավարը եղել է նաև «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնում, որն իր դռները բացել է այսօր: Կարեն Կարապետյանը ծանոթացել է կենտրոնում իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, եղել կինոյի, երաժշտության, քանդակագործության, արվեստի, արհեստի և խոհանոցային սրահներում: Կենտրոնում գործելու են տարբեր խմբակներ, իրականացվելու են սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր:
Այնուհետև Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Գյումրիի Կումայրի արգելոց-թանգարանի տարածքով, մասնավորապես, Շիրազի, Ռուսթավելի, Աբովյան փողոցներով, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, ծանոթացել դրանց ներկայիս վիճակին և դրանց առնչվող մասնավոր նախագծերին: Շրջայցից հետո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որին ներկա են եղել պոտենցիալ ներդրողներ, շահագրգիռ գերատեսչությունների, կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ: Նախագիծը մշակել են ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս Գյումրիի շենացման» հիմնադրամը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի և Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը հնարավորություն կտա խթանել Գյումրիում տնտեսությունը և զբոսաշրջությունը: Ծրագրի կյանքի կոչման նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ:
Շնորհանդեսի բացման խոսքում վարչապետ Կարապետյանը նշել է. «Մշակվել է հետաքրքիր և տրամաբանական ներդրումային ծրագիր, որը կբերի տնտեսական էֆեկտ և կստեղծի նոր աշխատատեղեր: Եվ ամենակարևորը, այս ծրագիրը Գյումրիում տրամադրություն փոխող ծրագիր է, որովհետև բոլորս և առաջին հերթին կառավարությունը, շահագրգռված ենք, որպեսզի Գյումրիում կատարվեն ներդրումներ: Այսօր կտանք մեծ ներդրումային ծրագրի մեկնարկ, որը տալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ: Ներկա դրությամբ ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, խնդրելու եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք ևս ներդրում կատարեն: Իմ ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, որ ստեղծվելիք ներդրումային հիմնադրամում առաջին ներդրում կատարողը լինի»:
Շնորհանդեսի ընթացքում, կատարված վերլուծական աշխատանքների հիման վրա, մանրամասն ներկայացվել են ծրագրի տնտեսական հնարավորությունները, ակնկալվող արդյունքները, ներդրումների հետվերադարձելիության մոտավոր ժամկետները, գնահատված ռիսկերը: Ծրագրի շրջանակում Գյումրիի պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: Նշված փողոցներում բիզնեսի համար առանձնացվելու է 7 հազար 700 քմ տարածք՝ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով: Ծրագրի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային, նաև հարևան Վրաստանի փորձը:
Շնորհանդեսի շրջանակում ծավալվել է առարկայական քննարկում, որի ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Մի շարք բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներ տեղում պատրաստակամություն են հայտնել մասնակցել և ներդրումային միջոցներ ուղղել Գյումրիի զարգացմանն ուղղված այս ծրագրին:
Կարեն Կարապետյանն, անդրադառնալով միջոցների հետվերադարձելիության վերաբերյալ ներկայացված վերլուծություններին, նշել է, որ դրանք համարում է իրատեսական: «Որպես նախկին բիզնեսմեն, ով բիզնեսում եղել է հաջողակ, ցանկանում եմ հավաստիացնել, որ ներդրված միջոցների հետվերադարձելիությունը լինելու է ավելի արագ, ներդրումային ֆոնդի առկայությունը չի սահմանափակելու բիզնեսմենների՝ որոշում կայացնելու ազատության աստիճանը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Զբոսաշրջության պետական կոմիտեն ունի 55 մլն դոլարի ծրագիր, որը նախապես վերաբաշխվել է ՀՀ տարբեր տարածաշրջանների վրա: «Մենք մտադիր ենք բանակցել և այդ ծրագրերի միջոցների որոշակի մասն ուղղել այս ներդրումային հիմնադրամ, ինչը նախատեսված չէր: Ֆոնդի հիմնումը և այս փողոցների վերականգնումը կարևորում ենք՝ որպես բիզնես գործընթացների ակտիվացման կատալիզատոր և պետությունն իր բոլոր գործիքակազմերով, բյուջետային ու դրամաշնորհային հնարավորություններով լինելու է այս հիմնադրամի կողքին»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել ներդրումային հիմնադրամի ստեղծման աշխատանքները, միաժամանակ շարունակել ներդրողների հետ ակտիվ համագործակցությունը ծրագրի իրականացման նպատակով:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56