ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի դեպարտամենտի «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» կրթական ծրագրի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, դասախոսներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Շնորհավորելով դասընթացի մասնակիցներին և ողջունելով նման դասընթացներ կազմակերպելու նախաձեռնությունը` նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ կառավարությունը կշարունակեն Հայաստանում հանդես գալ նոր ծրագրերով` ուղղված ագրարային կրթության զարգացմանը:
«Կրթությունը շատ մեծ նշանակություն ունի բոլոր ոլորտների հետևողական զարգացման համար, և մեզ համար այսօր առաջնահերթ է բարձրակարգ մասնագետներ ունենալը: Շատ կարևոր է նաև, որպեսզի այս դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները դուք կարողանաք պրակտիկայում կիրառելի դարձնել և նոր մշակույթ բերել մեր իրականություն: Սննդամթերքի անվտանգությունը, սննդի որակի ապահովումը միշտ լինելու է մեր ուշադրության կենտրոնում և վստահաբար, որքան այս ոլորտում շատ լինեն լավ մասնագետները, այդքան արագ մենք կհասնենք հաջողության», - նշել է նախարարը:
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատրաստակամություն է հայտնել դասընթացն ավարտած լավագույն ուսանողներին աշխատանքի հնարավորություն ընձեռել:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր հերթին, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ ժամանակակից պահանջներից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և զարգացումներ մտցնել նաև ագրարային համալսարանի կրթական ծրագրերում, և այս առումով իրենք մեծ արդյունքներ են ակնկալում հատկապես միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերից: Այս համատեքստում ռեկտորը բարձր է գնահատել համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի և ԻննովեՅԹ Հայաստան նախագծի հետ, որը հնարավորություն ստեղծեց կապեր հաստատել Փենսիլվանիայի նահանգային համալսարանի և Վիրջինիա Թեք համալսարանի հետ և մշակել խտացված, արագացված ծրագրերի մոդուլ` 6 առանձին բաղադրիչներով, որը հունվար ամսվա ընթացքում իրականացվեց ագրարային համալսարանում:
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների համար նախատեսված մեկամսյա ինտենսիվ դասընթացն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) և ԻննովԵՅԹ/Հայաստան նախագծի աջակցությամբ ICARE հիմնադրամի կողմից: Դասընթացը վարել են Փենսիլվանիայի նահանգային համալսարանի և Վիրջինիա Թեք համալսարանի պրոֆեսորները:
Այն ներառում էր սննդագիտության ներածություն, սանիտարիա և սննդի միկրոկենսաբանություն, վերամշակման հսկում և թթվեցված սննդամթերք, HACCP համակարգ և սննդի պաշտպանության մոդուլները և ուղեկցվել է գործնական պարապմունքներով և վերամշակող ընկերություններ այցելություններով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01